ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ «ՄԻՋԱՆՑՔԸ» ՉԷ

2022-10-25 10:54

Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։

  • ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ 5 ՐՈՊԵ ԱՌԱՋ

    2022-10-25 08:15

    «Խրախճանք՝ ցեղասպանության նախօրեին» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես են գործում հյուրանոցային համալիրները Ջերմուկ քաղաքում, մինչդեռ բնակչությունը լքում է իր տները, իսկ քաղաքի մատույցներում զինված պահակետեր են տեղադրված:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՓՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱԹՍԱՆ

    2022-10-24 09:55

    Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:

  • ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՐԿՈՒԼԵՍՅԱՆ ՍԽՐԱՆՔԻ»

    2022-10-22 09:52

    Հայ արևմտամետները հոգեկան վերելք են ապրում։ Նրանց կարծիքով՝ հավաքական Արևմուտքը Հայաստանի և Արցախի անվտանգության շատ հզոր երաշխիքներ է տալիս։ Ճիշտ է, երբեմն իրենց փաստարկներում հասնում են ծիծաղելիության աստիճանի։ Այսպես, արևմտամետ կողմնորոշմամբ ոմն անձնավորություն հայտարարեց, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սատարման շատ հզոր ուղերձ էր այն, որ Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հատուկ նստել էր այնպես, որ ռեպորտաժների կադրերում տեսանելի լինեին միայն ԱՄՆ-ի և Հայաստանի դրոշները... Ո՜վ գիտե, միգուցե դա իսկապես շատ ուժեղ ուղերձ էր Վաշինգտոնի կողմից։ Միայն թե... Մի՞թե հայ-թուրքական սահմանին և Լեռնային Ղարաբաղում կանգնած ռուս զինվորականները որևէ ուղերձ ընդհանրապես չեն կրում։

  • ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻԾ

    2022-10-21 08:21

    Գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի մամլո ծառայությունը։ «Հայաստան բնական գազի մատակարարումը հոկտեմբերի 18-ից 19-ը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

  • ԽՆԴԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

    2022-10-20 18:23

    Տարածաշրջանում սրընթաց զարգացումների խորապատկերին, որոնք սպառնում են բոլոր կողմերից ծվատված Հայաստանի եթե ոչ ոչնչացմամբ, ապա լիակատար շրջափակմամբ, գերտերությունների միջև հաշվեպարզումների համար ռազմադաշտ դառնալու վտանգի խորապատկերին, չենք խոսում արդեն տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում առկա խնդիրների մասին, իշխող խմբակցությունը ԱԺ հերթական նստաշրջանի նախաշեմին նախաձեռնել է ԱԺ կանոնակարգի փոփոխություններ, որոնցով պարտավորեցնում է պաշտոնը ստանձնող պատգամավորներին երդումն արտաբերելուց հետո նաև ստորագրել դրա տեքստի տակ։

  • ՇԱՆՏԱԺ

    2022-10-20 07:59

    Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-րդ տարելիցը քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը կդիմավորի բանտախցում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա մասնակցել է Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում այդ խայտառակ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի ակցիաներին։ Կառավարության շենքում, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում և այլուր իրականացված ակցիաների ցանկում նշվում է նաև ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն ներխուժելու փորձը։ Ընդ որում Վարդանյանին կալանավորել են միայն 5 ամիս առաջ՝ ընդդիմադիր ակտիվ գործունեության համար, իսկ ռադիոկայանի խմբագրություն ներխուժումն օգտագործվել է միայն որպես պատրվակ՝ «Դիմադրություն» շարժման ակտիվիստին չեզոքացնելու համար։

  • ԱՀԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԴՈՒՌՆ ԷԼ ԹԱԿԵՑ. ՈՒՇԱՑՈՒՄՈ՞Վ ՉԷ ԱՐԴՅՈՔ «ԶԱՐԹՆԵԼ ԲՐՅՈՒՍՈՎԸ»

    2022-10-19 19:57

    Հոկտեմբերի 12-ից ի վեր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույցեր, երթեր և այլ միջոցառումներ են անցկացնում՝ բողոքելով իրենց համալսարանը երկու այլ բուհերի հետ միավորելու դեմ։ Ակցիաներ տեղի են ունենում գործնականում ամեն օր, ուսանողները հայտարարում են, որ թույլ չեն տա իրականացնել կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվելու են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։

  • Գարիկ ՄԻՍԱԿՅԱՆ․ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Ի՞ՆՉ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

    2022-10-19 10:52

    Զորավարժությունների միջոցով Իրանը ցույց է տալիս, որ իրավիճակը Հարավային Կովկասում իր վերահսկողության տակ է և մեսիջ է ուղարկում ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլև արտատարածաշրջանային տերություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանական զորավարժությունների մասին նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

  • ՍԵՆՍԱՑԻԱ՝ ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՑ. ԻՆՉ Է ԱՍԱՑ ԹԱԹՈՅԱՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2022-10-18 09:26

    Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ հասարակական կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարին տված հարցազրույցում հրապարակեց կառավարության հետ իր փոխհարաբերությունների որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք և դրա արդյունքում մեր երկրի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներին: