ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՎԵՍՏԻ ԳԻՆԸ

2022-02-24 19:16

Մենք գոհ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ցուցաբերած կամքից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Cumhuriyet-ին, Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում: Եթե նա շարունակի վճռականություն ցուցաբերել սկսված գործընթացում, ապա սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլատրել ենք չարտերային չվերթները և դրական շարունակություն ենք ակնկալում նաև Հայաստանից։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներն առաջ են շարժվում՝ աջակցելով միմյանց։ Ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ ամեն ինչ իրականացնելու ենք Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ»։

  • ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՎԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ

    2022-02-24 13:34

    Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության նախագծի ընդունման տապալումը ՔՊ-ական մեծամասնության կողմից բնավ արտառոց կամ անսպասելի քայլ չէ։ Շատ ավելի զարմանալի էր հակառակի սպասումը։ Ո՛չ Թուրքիան ու Ադրբեջանն են փոխվել, ո՛չ էլ մեր իշխանությունը, բա ի՞նչ պիտի լիներ։ Մեր դիվանագիտությունը, այդ թվում՝ խորհրդարանական, այսօր այնքան անատամ ու հաճոյակատար է, որ իրեն չի էլ կարող թույլ տալ քննարկել ակնհայտ հակահայկական բանաձևի դատապարտում։ Միայն Ադրբեջանի ազգային հերոսի կոչման արժանի գործիչները կարող են իրենց մերժումն արդարացնել այնպես, ինչպես օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում անում էին ՔՊ-ականները։

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ

    2022-02-24 09:48

    Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է պոտենցիալ պատերազմի առջև։ Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաև Հայաստանին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

  • ԴԵՊԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ՝ ՆԱԽԿԻՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՏ

    2022-02-24 09:16

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տնտեսական պատժամիջոցներն անվանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի վրա ազդելու ամենահզոր լծակներից մեկը՝ Ուկրաինա նրա հիպոթետիկ ներխուժման դեպքում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

  • Ե՞ՐԲ Է ՏՆԿՎԵԼ ՎԵՐՋԻՆ ԵՂԵՎՆԻՆ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ «ԵՎՐԱՆԵՍԹԻ» ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

    2022-02-23 19:32

    «Եվրանեսթ» ԽՎ նիստը Երևանում կայացավ, ուսապարկերը՝ հայտնի թուրքասեր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, սրտի ուզածի չափ ըմբոշխնեցին շփումը Բաքվից ժամանած իրենց «կառուցողական» ընկերների հետ, Փաշինյանն առանձին ընդունելության արժանացրեց վերջիններիս, ՔՊ խմբակցության մեկ-երկու ներկայացուցիչներ պարկեշտության համար հանդես եկան բավական սուր ելույթներով, որպեսզի արդեն իսպառ չխայտառակվեն հայրենակիցների աչքում, հայ հասարակությունը բողոքի ակցիաներ անցկացրեց, հրաժեշտի ընթրիքը կայացավ, բոլորը ցրվեցին, կրքերը կարծես թե հանդարտվեցին... Բայց հարցերը մնացին:

  • ՀՀԿ․ ԵՐԲ ՔՈ ՄԻԱԿ ԴԱՇՆԱԿԻՑԸ ԴԱՇՆԱԿԻՑ Է ԴԱՌՆՈՒՄ ԱԽՈՅԱՆԻԴ, ԱՊԱ ԴԱ, ՆԱԽԵՎԱՌԱՋ, ՔՈ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

    2022-02-23 10:46

    ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել քիչ առաջ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ

    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։

  • Ե՛Վ ՄԵՐ ԱՄՈԹԸ, Ե՛Վ ՄԵՐ ԽԻՂՃԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄՔՈՎ

    2022-02-22 11:08

    Իշխանությունը երկրում առկա համակարգային պետական ճգնաժամը փորձում է քողարկել հատվածական լուծումներով և բարեփոխումներով՝ դա համեմելով սեփական լեգիտիմության շղարշով։ Իհարկե, Փաշինյանի լեգիտիմության մասին թեզերն իրականում մտացածին և առոչինչ են, քանի որ նա իր որոշումները՝ կադրային քաղաքականությունից մինչև ոլորտային բարեփոխումներ, չի ուղեկցում հանրային քննարկումներով։

  • ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է «ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆԸ

    2022-02-22 09:11

    Ինչպես և կանխատեսում էր խորհրդարանական ընդդիմությունը, «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը իշխող խմբակցությունը տապալեց։ Առայժմ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախագիծը։ Սակայն ակնհայտ է, որ այս հարցի կապակցությամբ փետրվարի 23-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը նույն ճակատագրին կարժանանա։ Այլ հարց է, թե կգա՞ն արդյոք ՔՊ-ականները փետրվարի 23-ի նիստին, նպատակ ունե՞ն հեռարձակելու իրենց թուրքասիրությունը, թե՞ այնուամենայնիվ գիտակցում են, որ ընդդիմության մոտեցումների խորապատկերին իրենց թուրքամետությունը, որքան էլ քողարկեն դա «խաղաղության դարաշրջանի բացումով», անհանդուրժելի կդառնա հասարակության համար։

  • Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ԿՏԱ «ԵՎՐԱՆԵՍԹԸ»

    2022-02-21 19:00

    Հետաքրքիր է, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի գոյության գրեթե 11 տարիների ընթացքում եղե՞լ է արդյոք դրա նիստերի անցկացման նախադեպ մի երկրում, որի ինքնիշխան մասը բռնազավթված Է կազմակերպության մեկ այլ անդամի կողմից: Եվ որ հյուրընկալող երկրի իշխանություններն այդուհանդերձ ջերմեռանդորեն հրավիրեն և ուրախությամբ հայտարարեն զավթիչ երկրի մասնակցության համաձայնությանը հասնելու մասին։ Եվ որ հյուրընկալո երկրի ժողովուրդը հյուրընկալվող երկրի կողմից ընդամենը մեկ տարի և երեք ամիս առաջ ենթարկված լինի իր նորագույն պատմության մեջ ամենասարսափելի ագրեսիային և աղետ ապրի ՝ կորցնելով Հայրենիքի զգալի մասը և շուրջ հինգ հազար հայրենակիցների։