ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«HOMO NIKOLIKUS»-ՆԵՐԸ ԿՈՆՍՊԵԿՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

2022-01-19 20:10

Դատելով նրանից, թե որքան համակարգված են գրոհում ընդդիմությանը Նիկոլի քարոզիչները, Հայաստանին սպասվում են դժվարին օրեր։ Մի կողմից, մենք ամեն օր ստանում ենք իշխող թիմի ապիկարության և դրա անդամների բացահայտ ստախոսության նորանոր վկայություններ։ Ինչպե՜ս էր ավելի վաղ ստում Նիկոլը՝ խոստանալով, թե ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացում չի լինելու, այլ լինելու է նույնիսկ իջեցում։ Ինչպե՜ս էր ստում էկոնոմիկայի ներկայիս նախարարը՝ խոստանալով տնտեսական երկնիշ աճ և պատրաստակամություն հայտնելով հակառակ դեպքում հրաժարական տալ։ Աճ չկա, իսկ նախարարը չի հեռանում։

  • ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՄԵԿԻՆ՝ ԿԱԼԱՆՔ, ԻՍԿ ՄՅՈՒՍԻՆ՝ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    2022-01-19 16:35

    2021թ. տարեվերջին ԱԱԾ-ն հայտարարեց 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժման փաստով հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Խոսքը այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Բողոքի ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ռաֆայել Մխիթարյանը:

  • ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

    2022-01-19 10:18

    Ո՞րը պետք է լիներ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո ինքնապահպանման բնազդ և պետական մտածողություն ունեցող ցանկացած ժողովրդի առաջին քայլը։ Ճիշտ է, պետության այնպիսի առաջնորդի ընտրությունը, որը բարձր գլխով, առանց կոմպրոմատների բացահայտման վախից ընկրկելու և ստորանալու, հանդես կգար միջազգային հարթակներում, կպաշտպաներ պետական շահն ու անամոթաբար չէր անարգի հազարավոր զոհերի հիշատակը։ Ալիևն, իհարկե, նրա կողքին դարձյալ կփորձեր աքլորանալ, բայց համարժեք պատասխան էլ կստանար։

  • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…

    2022-01-18 20:26

    Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

  • ԹՇՆԱՄԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ «ԵՐԱԶԱՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

    2022-01-18 10:34

    Փաշինյանի իշխանախումբը շարունակում է սեփական կորպորատիվ շահերի լայն սպասարկումը՝ շռայլ գտնվելով պարտության պատասխանատուների ֆորմալ (ինչպես Վաղարշակ Հարությունյանի) և ոչ ֆորմալ (ինչպես Սամվել Բաբայանի) կարիերային աճի հարցում։ Ինչպես հանրության մնացյալ շերտերը, այդպես էլ զինվորականությունը, գեներալները բաժանված են հնի ու նորի, սև-սպիտակի, ընդ որում՝ այդ ալոգիկ բաժանմամբ՝ պաշտպանության նախկին երկարամյա փոխնախարար Գագիկ Մելքոնյանն, օրինակ, «սպիտակ» է, իսկ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, անհամեմատ երիտասարդ Օնիկ Գասպարյանը՝ «նախկին»։ Մեր բոլոր անհաջողությունների արմատը հենց այստեղ է՝ հայրենիքին ծառայող զինվորականին քաղաքական ճամբարավորում վերագրելը։

  • ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՒԺԿԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅ ՊԱՇՏՈՆԱԿԻՑԸ

    2022-01-17 10:25

    Ադրբեջանի նախագահն արդեն սկսել է խոսել Հայաստանի դեմ երրորդ պատերազմի հնարավորությունից՝ պնդելով, որ անգամ խաղաղության համաձայնագրի կնքումն իրենց չի կանգնեցնի, և որևէ փաստաթուղթ Բաքվի համար չի կարող զսպաշապիկ լինել ընդդեմ Հայաստանի։ Սա խիստ սպասելի թշնամական հռետորաբանություն է, որը գնալով ուժգնանալու է՝ փոխարենն արժանանալով հայկական կողմի խաղաղասիրական զեղումներին։ Ակնհայտ է դառնում, որ եթե կապիտուլյացիոն հայտարարության կնքմամբ մեր երկիրը կրակի մեջ է հայտնվել, հիմա վստահաբար մեզ շատ ավելի մեծ աղետ է սպասում։ Պարտված բանակցողը նույնն է, իսկ Ադրբեջանն արդեն նույնը չէ, այն օգտվում է հաղթողի դիրքից և մեր գլխին հնարավորինս շատ փորձանքներ է բերելու։

  • ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՉԵՂԱՐԿՎԱԾ

    2022-01-15 09:49

    Այսպիսի վերաբերմունք ժողովուրդը չի տեսել ոչ մի ղեկավարի օրոք Հունվարի առաջին օրերին Երևանի կենտրոնում ամեն քայլափոխի կարելի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ փորփրում աղբարկղերը՝ ուտելիքի որոնումներով։ Ռեժիմը մայրաքաղաքին վերադարձրեց անցյալի գրեթե մոռացված պատկերները։

  • ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՏՔԻ ՃԱՀՃԱՑՈՒՄԻՑ

    2022-01-14 15:07

    Հետպատերազմյան ավելի քան մեկ տարում ընդդիմության տարբեր շերտերի կողմից Փաշինյանի հեռացման զանազան, անգամ անհավանական տարբերակներ են առաջ քաշվել։ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, երբ թվում էր՝ իշխանափոխության հարցը լուծված է, ընդդիմությունը պահը չօգտագործեց, սպայակույտին վերագրվեց գործունեության քաղաքականացում, և մեր պետության անվտանգության և բնականոն կյանքի համար պատասխանատու այդ կարևորագույն օղակը գլխատվեց ու հիմնիվեր քաղաքականացվեց։ Ստացվում է՝ բարի ցանկությամբ աչքը շինելու փոխարեն ունքը հանեցին, արդյունքում և՛ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգվեց, և՛ բանակի հեղինակությունը լրջորեն վտանգվեց։

  • ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՄԱՔՐՎՈՂ ԽԱՐԱՆՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԱԾ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

    2022-01-14 10:45

    Իշխանությունն առայսօր հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ է փորձառու հրամանատարներին արգելել մասնակցել 44-օրյա պատերազմի ռազմագործողությունների ծրագրմանն ու համակարգմանը, ինչո՞ւ են նրանց առաջարկել զբաղվել շատ ավելի նվազ կարևորության հարցերով, օրինակ՝ զորահավաքի կամ աշխարհազորային ռեսուրսի մոբիլիզացման, որոնք հոգալու համար բնավ պետք չէ պաշտպանության նախկին նախարար կամ ԶՈՒ ԳՇ նախկին պետ լինել։

  • ՀԱՆՐԱՅԻՆԻ «ԼՈՒՐԵՐ»-Ի ԵԹԵՐԸ «ՓԱԿ» Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՊ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԹԱԹՈՅԱՆ

    2022-01-13 13:49

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։