ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԸ ՁԵՐ ՍԱՐՍԱՓՆ Է»

2024-03-30 08:19

«Արցախի Հանրապետության հանձնման և ցեղասպանության համահեղինակ ՀՀ իշխանությունն օկուպացրած վարչախումբը այժմ էլ ուղիղ, լկտի բառապաշարով սպառնում է Արցախի իշխանություններին ու «ԼՂ որոշ շրջանակների»: Շատ հավանական է՝ շուտով ականատես լինենք հերթական հակահայկական ու հակաարցախյան «դիմակահանդեսին», որտեղ նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն դրամատիկ ֆիլմի սցենարով կներկայացնի, թե ինչպես է «պատժում» Արցախի Հանրապետության մասունքները փրկելու փորձ անողներին: Նույնիսկ հանձնելուց ու ցեղասպանելուց հետո՝ Արցախը ձեր սարսափն է… Մի օր, երբ կթվա, թե արդեն ամեն ինչ մարսել եք՝ Արցախը կկանգնի ձեր կոկորդին…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Նարե Սիմոնյանը: