ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նարեկ ՄԱԼՅԱՆ․ ՆԱՄԱԿ ԲԱՆՏԻՑ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

2024-02-28 09:29

Բարև, հարգելի պարոն նախագահ Մակրոն, Ձեզ անհանգստացնում է հայոց բանտերի քաղբանտարկյալներից մեկը: Տեսնելով, թե ինչպես եք անհանգստացած համաշխարհային ժողովրդավարության համար, որոշեցի Ձեզ պատմել ժողովրդավարական Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին:

  • ՈՎՔԵՐ ԵՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐԸ

    2024-02-28 09:19

    ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն օրերս Հանրային հեռուստաընկերության լսարանին վստահեցրեց, թե նոր սահմանադրության նախագիծը ոչ թե նախագահ Ալիևի, այլ իշխանության օրակարգն է: Նա մեջբերում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր դաշնակցական Արթուր Խաչատրյանի վերջին ելույթից, որպեսզի ցույց տա իշխանության ընդդիմախոսների տեսակետի սնանկությունը։ Խաչատրյանը, հիշեցնեմ, հայտարարել է. «Եթե ինչ-որ բան ես անում, իսկ Ալիևն ասում է, որ հենց դա է պետք անել, ուրեմն չպիտի անես»։ Արշակյանը հիշեցրեց, որ նոր սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է դեռևս 2020 թվականին, նախքան 44-օրյա պատերազմը, հետևաբար, նրա խոսքերով, Ալիևի կարծիքն ամենևին չի նշանակում, թե նա մեզ օրակարգ է թելադրում։ «Ընդհակառակը, Ալիևն իր միջամտությամբ ուզում է խանգարել մեր առողջ գործընթացին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Արշակյանը համարում է, որ նոր սահմանադրության անհրաժեշտությունը թելադրված է հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու Հայաստանի դիրքորոշմամբ, մինչդեռ Սահմանադրությունը, ըստ նրա, հակառակն է պնդում:

  • Ո՞Վ Է ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-27 17:15

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․  

  • «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՑՄԱՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՄԱՐԱԾ` ՈՂՋ ԵՐԿՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱ

    2024-02-27 09:24

    Հայոց ներկայիս իշխանության ևս մեկ սիրելի կախարդական բառը դիվերսիֆիկացիան է։ Է՛լ ավելի կախարդական հասկացություն է անվտանգության դիվերսիֆիկացիան:

  • ԻՆՉՊԵՍ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԴՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ

    2024-02-27 09:18

    Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի ընթացքում, բացի ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանված իրադարձություններից, տեղի ունեցավ նաև մի բան, որը հաստատ արժանի է ավելի մեծ ուշադրության: Այն է՝ ՀՅԴ կայքը տեղեկացրեց նախագահ Մակրոնի կազմակերպած հանդիպման մասին՝ Փաշինյանի և հայ համայնքի ղեկավարների միջև: Ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ССAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, որին, ինչպես հայտնի է, 2022 թվականի ամռանը թույլ չտվեցին մտնել Հայաստան։

  • Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

    2024-02-26 10:48

    Բողոքել ու վախենալ Ադրբեջանի մոտալուտ հարձակումից. սա է հայկական իշխանությունների նոր այցեքարտը: Ի դեպ ասեմ, որ այդպիսի վախ տարածելն ու դրա մասին առաջին դեմքի մակարդակով հանրայնացնելը, համարյա թե նույնն է, ինչ Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության կողմից պարտադրվող պայմաններն ի կատար ածելը: Եկեք չմոռանանք, որ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ լինի…» ձևակերպման հեղինակը նույն մարդն է, ով այս պահին մեզ վախեցնում է ադրբեջանական նոր ու շարունակական ագրեսիայով: Այդ նույն մարդն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը և դեռ պահում է իր ստորագրությունը` շրջափակում և էթնիկ զտումներ իրականացնելու համար դուռ բացած փաստաթղթի տակ: Դժվար չէ կռահել, թե դա ինչ է նշանակում:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱ՛Ն, ԴՈՒ ՔՈ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵ՞Լ ԵՍ, ՈՐ ԴՐԵԼ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԵՍ ԽՈՍՈՒՄ

    2024-02-24 15:21

    Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող, գրել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

  • ԲԱՅՑ ԴՈՒՔ ԷԻՔ ՉԷ՞, ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԱՍՈՒՄ՝ «ОН-НЕ ПРЕДАТЕЛЬ»

    2024-02-24 10:43

    «Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։ Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում, որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։ Ի՞նչն է զարմանալի։

  • ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԵՆՔՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ

    2024-02-24 10:33

    Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, ինչ բանակ է ստեղծում ՀՀ ռազմական ղեկավարությունը և միայն դրանից հետո գնահատել ֆրանսիական զենքի արդյունավետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՏԱՐԱԾՎԵԼ ՀԱԴՐՈՒԹՑԻ ԾԵՐՈՒՆՈՒՆ ՍՊԱՆԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՎՐԱ

    2024-02-24 10:25

    ՀՀ քրեական օրենսգիրքը չէր կարող տարածվել հադրութցի ծերունուն սպանած ադրբեջանցու վրա: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։