ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի ԾՆԵ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐ

2023-12-15 09:17

Կառավարական պաշտոնյաները հրճվանքով են խոսում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հիասքանչ աճի մասին և շատ ավելի պակաս հաճույքով են հիշատակում Հայաստանի պետական պարտքի աճի ոչ պակաս «հիասքանչ» երկնիշ տեմպերի և համապատասխանաբար, նույն շնչին բաժին ընկնող պարտքի բեռի ավելացման մասին։ Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը կառուցում է առավելապես պարտքերի վրա հիմնված տնտեսություն։ Եվ հարց է ծագում. մի՞թե դրա համար մեծ խելք է պետք…

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԶԱՐԹՈՆՔ, ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, ՌԵՎԱՆՇ

    2023-12-14 18:51

    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը համոզված է՝ ստեղծված իրավիճակից կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, «որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների»:

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻՆ․ ԱՅԴՊԻՍԻ ԽՈՍՔԵՐ ՇԱՏ ԵՆՔ ԼՍԵԼ, ԴԱ ՈՒՂՂԱԿԻ ԶՐՈ ԵՐԱՇԽԻՔ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-14 17:32

    Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դտարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ Արցախի էջը փակված չէ:  

  • ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԻ ԿԱՍՏԱ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎՐԵԺ ԼՈՒԾԵՑԻՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ

    2023-12-14 09:37

    Դեկտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանում բռնկվեց հերթական սկանդալը։ Նախ՝ իշխանության ներկայացուցիչների հասցեին ամբիոնից կոշտ քննադատություն հնչեց այն անձի կողմից, որը 4 տարի ղեկավարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Իսկ դրա արդյունքը դարձավ մի եզակի փաստ. նրա թեկնածության օգտին՝ որպես այդ հանձնաժողովի անդամի, չտրվեց ոչ մի ձայն, պատգամավորներից ոչ մեկը չմասնակցեց քվեարկությանը։

  • ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿԵՑԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-14 09:29

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԵՐԱԽՏԱՄՈՌ ԵՆՔ», ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    2023-12-13 10:26

    «Հիմա կրկին կեղծ թեզ է դաշտ նետվել, ինչպես 2020-ին, որ ընդդիմադիրները լռեն, որ հանկարծ վտանգ չլինի… Հիմա էլի նույն վիճակն է՝ լռեցնում են բոլորին՝ ասելով, որ իբր թե դա կվտանգի Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների կյանքը: Ինձ համար դա ընկալելի չէ: Իմ աչքի առաջ է մեր գործընկերը՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Ես վստահ եմ, և դա ասել եմ իմ գործընկերներին, որ եթե հնարավորություն ունենար պարոն Իշխանյանը մեզ էնտեղից ուղերձ հղելու, ասելու էր՝ ամոթ է, որ դուք լուռ ու մունջ նստել եք, ամոթ է, որ չեք պայքարում»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ «Հայելի» ակումբում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

  • «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ -1

    2023-12-12 19:19

    Լրագրողների ապարդյուն փորձերը՝ ստանալու «ՊՆ գործունեության ուղղություններից ո՞րն է վերահսկում պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը» հարցի պատասխանը, ամենաճշգրիտ վկայությունն են այն փաստի, որ իշխող վերնախավը շարունակում է հայկական զինված ուժերի ոչնչացման ուղեգիծը։ Փոխնախարարը չգիտեր հարցի պատասխանը, բայց ձևացրեց, թե որոշել է հարցաքննության ենթարկվող պարտիզան խաղալ։ Անհավատալի է, բայց փաստ. Երևանի քաղաքապետի աթոռից անմիջապես պաշտպանության փոխնախարարի աթոռին ցատկած Սարգսյանը միակն է Սուրեն Պապիկյանի տեղակալներից, որ զինվորական կոչում ունի։ Նա պահեստազորի լեյտենանտ է, ուսադիրներ է ստացել զորացրվելուց առաջ։ Սարգսյանը մասնագիտությամբ ֆինանսիստ է, նախքան քաղաքապետ ընտրվելը զբաղվել է բանկային վարկավորմամբ:

  • Ի՞ՆՉՆ Է ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԴԻՏՎՈՒՄ ՈՐՊԵՍ «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՎԱՆՇԻԶՄԻ ՀԱԿԱԹՈՒՅՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-12 15:40

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ. «ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    2023-12-12 12:32

    Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ Աժ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։ Ինքն իր համար՝ սահմանին զոհ, ինքն իր համար՝ կորսված Արցախ, ինքն իր համար ապօրինի գույք, ինքն իր համար՝ Բաքվի բանտերում հայեր և լիքը այլ ինքն իր համար իրողություններ։

  • Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ. ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ Է

    2023-12-12 09:33

    Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան դառնալու է երկրի տակ դրված պայթուցիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է համաձայնի երկու կողմի ազգային փոքրամասնությունների մասով խաղաղության պայմանագրում նույնանման ձևակերպմանը կամ այդ կետն առհասարակ պետք է չլինի։