ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿԻՆԸ ԱՎԱԶԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔ Է ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

2023-11-16 09:32

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։