ՎԶԵԲ-Ն ՈՒ ԱԶԲ-Ն ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար: 70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի և 35 մլն դոլար՝ ԱԶԲ-ի կողմից: