ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Yerevan.Today. ԱԼԻևՆԵՐԻ ԿԼԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ SOCAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄՏՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

2021-09-01 09:08

Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։

  • ՀԿԵ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ

    2021-08-31 15:15

    Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:

  • ՀԿԵ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

    2021-08-31 15:12

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպել է 106 տոննա «հեղուկ պարաֆին» վտանգավոր բեռի Ռուսաստանի Կիրիշի քաղաքից Երևան փոխադրումը:

  • ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ «TRACTION» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

    2021-08-31 15:00

    Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով

  • ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱԿԱՆ «ԱՆԱԿՈՆԴԱ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    2021-08-28 11:36

    Միջպետական ճանապարհի անցումը թնշնամու վերահսկողության տակ լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև մեր էներգետիկ անվտանգության համար: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՏԵՄՊԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է

    2021-08-25 19:33

    Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով․ հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։ Կանխատեսելի է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։

  • ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2021-08-24 11:52

    Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին:

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ

    2021-08-14 12:53

    Եթե կառավարությունը որոշել է կրճատել Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների եկամտահարկի վերադարձի ծրագիրը, ապա պետք է համարժեք այլ ծրագրեր առաջարկի՝ մեղմելու հնարավոր կորուստներն ու վնասները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

  • ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍՊԱՆՈՒՄ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

    2021-08-13 10:59

    Որքանո՞վ են տնտեսապես հիմնավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումները, ի՞նչ է սպասում կոմբինատին մոտ ապագայում, առհասարակ երկրի համար ինչո՞վ կարող է ավարտվել քաղաքականության միջամտությունը տնտեսությանը... Վերլուծում է Sputnik-ի տնտեսական մեկնաբան Վադիմ Պավլովը։

  • ԳՈՐԾԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՄԵԿ ՈՒՐԻՇՈՎ

    2021-08-13 08:10

    ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում երկրի բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 72 մլրդ դրամով: Իսկ դա գրեթե 10-տոկոսանոց աճ է, ինչը, բնականաբար, դրական ցուցանիշ է։ Ճիշտ է, համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ երկրում մոլեգնում էր կորոնավիրուսը, հայտարարված էր լոքդաուն և արտակարգ դրություն, խիստ սահմանափակումներ էին մտցված ձեռնարկությունների գործունեության առումով, այնքան էլ կոռեկտ չէ։ Այդուհանդերձ դրական շարժ է արձանագրվում։ Գոնե ինչ-որ չափով։