ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՌԵԺԻՄՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԴԱՏԱԽԱԶԻ ՆԵՐԱԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2022-05-14 12:49

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանից, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետևանքով նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Նրա «կռիվը» բեռնատարների դեմ էր, որով ընդդիմադիրները փողոց էին փակում։