ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2021-12-29 12:56

«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։  

  • «Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՍՏԵՂԾԵԼ

    2021-12-29 12:21

    «Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերևներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսևորեն այս կամ այն երևույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված: «ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձևավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր և գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երևույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով:

  • Ո՞Վ Է ՈՒՄ «ԿԵՐԱԿՐԵԼ» ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    2021-12-28 17:11

    Այսօր հաճախ կարելի է բախվել տարբեր գիտնականների, քաղաքական գործիչների, պատմաբանների և նախկին ԽՍՀՄ երկրների հասարակ քաղաքացիների հայտարարություններին այն մասին, որ հենց իրենց հանրապետությունից են «քամվել» ռեսուրսները և որ հենց իրենք են «դոտացիա տվել» մյուսներին` նախևառաջ, իհարկե, Մոսկվային։

  • ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾՈՒԽԸ ԱՐԻԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

    2021-12-28 15:46

    Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան-Աղավնո գյուղում վերջապես բացվեց երկար սպասված հացի փուռը: Այսուհետ, մոտենալով Արցախի այս ամուր դարպասին հնարավոր չէ անտարբեր անցնել նրա կողքով՝ այնքան հրապուրիչ է թարմ թխած լավաշի, մատնաքաշի, արցախյան համեղ գաթայի և այլ արտադրանքի բուրմունքը:

  • Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇՐՋԵԼ ՍՏՈՐԱՑՄԱՆ ԷՋԸ

    2021-12-28 12:16

    Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը, բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՓՈՐՁԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ. ԱՐՑԱԽՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱՅԻՆ

    2021-12-28 12:03

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչև իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչև վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, և Արցախի պետական շահն այլևս կարևոր չէ:

  • ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇԵԼ

    2021-12-28 11:25

    Բոլոր առումներով բարդ տարի հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Այդ հարցում, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերներ կազմակերպությունները հնարավորին աջակցել են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնացել է ուշադրության կենտրոնում:

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵԼ ԵՆ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2021-12-28 10:58

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել:

  • Վահե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՂԵՏ Է՝ ՄԵԾ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ

    2021-12-28 10:05

    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»:

  • Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊՇՌ ԹԵՍՏԻ ԾԱԽՍԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՎԵՐՑՆԵԼ

    2021-12-28 09:56

    Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՍԴ որոշումն Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված հայցով որոշումը։