«Հրապարակ». ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՏԱՊԱԼԵՑ ԱՅՍՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի:
Վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի ավելի քան 46 900 քաղաքացի։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար (տե՛ս գծապատկերը): Ընդհանուր առմամբ, 2017-2021 թվականներին մեր քաղաքացիներից գրեթե 153 800-ը ռուսական անձնագիր է ստացել։ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի նկատմամբ սա կազմում է մոտ 5,2%։
Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ինչ ահռելի և աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Արցախին և Արցախից տեղահանվածներին, սակայն պատերազմից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիներին 20 և 40 հազար դրամ աջակցություն տրամադրելն ուղղակի ծիծաղելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Իր ողջ գործունեության ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանական բուրգի կարևոր մասը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի ժողովրդավարական հասարակության կայացման գործում, և քաղհասարակությունը պետք է տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր բարձրացնի ու փորձի հասնել դրանց լուծմանը, եթե, իհարկե, իշխանությունը ցանկություն ունի տեսնել այդ խնդիրները լուծված։ Հայաստանում գործող իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են, որ կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, ժողովրդավարությունն իրենց հարազատ երևույթ է։ Սակայն այսօր քաղհասարակությունն այնքան էլ ակտիվ չէ, նրա ձայնը չի հասնում իշխանություններին, քանի որ հենց քաղհասարակության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց կողմից բարձրացված խնդիրները, դժգոհությունները, արձագանք չեն գնում այս իշխանության կողմից։
2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվար ամսից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը՝ որակելով այն կասկածելի:
ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երևան-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ տեղակայված Արփի գյուղում կարևոր խնդիր է լուծվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագիր են իրականացրել: Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով, այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին՝ 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Արենիի համայնքապետարանը: Տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արփիում ավարտել են երկարաժամկետ արդյունք ապահովող՝ էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացի վերջին փուլը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։ Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։