«Հրապարակ». ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՅՈՒՄՐԻԻ ՔՊ-Ի ՇՏԱԲՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ԵՂԵԼ. «ՏԱԿԻՑ ԽԱՂԵՐ ԵՍ ՏՎԵԼ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը: