ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ ԲԱԶՄԱԾԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒՆ

2021-09-08 17:49

Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու մասին, որը նվիրված է լինելու «ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԱ ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ Է, ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐԻՑ ԷԼ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐ ՀՐԱՎԻՐԵՔ

    2021-09-08 17:42

    Կապիտուլյացիայի խորհրդանիշն, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30 ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։ Սա ցինիզմի գագաթնակետն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե « ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

  • «Ժողովուրդ». ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՏՎԵԼ ԻՐ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ

    2021-09-08 12:20

    «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:

  • «Իրավունք». ՖԵՅՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

    2021-09-08 11:47

    «Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ:

  • ԼՈՒԾՎԵԼ Է 16 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ. ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

    2021-09-07 14:39

    Առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակ, կոմունալ հարմարությունների բացակայություն և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքով՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույց... Շուրջ տասնվեց տարի, այսպիսի պայմաններում է ապրել Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկը: Բաբայաններն իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն ավարտին հասցնել չեն կարողացել: Տարիներ անց էլ, ֆինանսական խնդիրներին ավելացել ևս մեկը. երիտասարդ տանտերը՝ զինվորական Վիլհելմը, 2015 թվականին, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը:

  • «Ժողովուրդ»․ ՎՃՌԱԲԵԿԸ ԿԱԼԱՆՔԻ ՉԻ ՏԱՆԻ «ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻՆ»

    2021-09-07 12:10

    Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») ազատ արձակելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

  • «Հրապարակ»․ ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑԵԼ

    2021-09-07 12:09

    Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո և գրեթե չի կարողանում քայլել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

  • ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

    2021-09-07 11:57

    2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին:

  • ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ԲՈՒԺՈՒՄՆԵՐԸ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԸ

    2021-09-07 10:57

    Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:

  • Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ԲԺՇԱԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱ ՃՆՇՈՒՄ

    2021-09-06 19:07

    Իշխանությունը փորձում է վաստակավոր մարդկանցից մեկին ցուցադրաբար պատժել, որպեսզի մնացածը «խելքները գլուխները հավաքեն» և չփորձեն հակադրվել իշխանությանը։ Այլ կերպ ասած Արմեն Չարչյանից սարքում են առողջապահական ոլորտի Մանվել Գրիգորյան։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։