ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԱՔԱՐՏ ԽՈՇՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
Հայաստանում քաղաքական պատկերացումները պարզունակ-կենցաղային են, և պատճառը քաղաքական մտքի սնանկությունն է՝ քաղաքական մտքեր գեներացնող ինստիտուտների բացակայության պատճառով: Կա տարածված պատկերացում, որ՝ 1․ Արևմուտքի ու Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև կենացմահու կռիվ է գնում, որի նպատակը միմյանց ոչնչացնելն է, և վերջում նրանցից մեկնումեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել ներունակ հաղթողին և նրա կողքը կանգնել.