Երկու օր առաջ համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որն իբր քննարկվում Երևանի, Բաքվի, Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Ինչպես հաղորդվում է, փաստաթուղթը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի միջև կայացած հանդիպման ժամանակ։ Ենթադրվում է նաև, որ վերոնշյալ փաստաթուղթը եղել է նաև Պրահայում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև կայացած խոսակցության առանցքային թեման։ Որպես քննարկումները հյուրընկալող կողմ նշվում է Միացյալ Նահանգները։ Հնարավոր համաձայնագրի հնարավոր կետ որպես ներառված է հետևյալ պայմանը. «Ադրբեջանի կառավարությունը կնշանակի ներկայացուցիչ, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի ներկայացուցչի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայացուցիչները կապահովեն քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրության համար։ Կողմերը համատեղ կքննարկեն նաև միջազգային դիտորդների դերը՝ չխախտելով Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև ապաովելով Լեռնային Ղարաբաղի փոքրամասնությունների պաշտպանությունը»։