ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Amnesty International-ը՝ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԾԵՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2022-05-17 16:01

68-ամյա Սլավիկ Գալստյանը, որն ընտանիքի հետ ապրում էր Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում (այժմ օկուպացված է Բաքվի կողմից) և տառապում էր հոգեսոցիալական անհարմարվողականությամբ, 2020 թվականի հոկտեմբերին չի ցանկացել լքել իր գյուղը։ Սլավիկի մարմինը հայտնաբերվել է միայն երկու ամիս անց: Այդ մասին ասվում է Amnesty International-ի «Փախչել վերջինը. Բռնագաղթը և տարեցների դեմ պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ» վերնագրով զեկույցում: