ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԶԵՆՔ
2020 թվականին Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո Լեռնային Ղարաբաղում մնացած սիրիացի գրոհայիններին Թուրքիան ուղարկել է պատերազմելու Ուկրաինայում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է սիրիական ընդդիմության աղբյուրը: «Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը, հաղորդում է Sputnik Արմենիան: