«ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ»․ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿՈՒՌ ԴԱՇԻՆՔԸ
«Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։ Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։ Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիևին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մասնակցում են չարձանագրված դաշինքով։