ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԿՈՄԱՆԴՈՍ. «ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵԼ ՄԻՄՅԱՆՑ»

2019-05-22 20:44

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը՝ Լեռնային աղվես, նույն ինքը՝ Կոմանդոս, Արցախի հերոս, մարդ, որը սիրված է բոլոր հայերի կողմից՝ անկախ տարիքից, բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, քաղաքական կողմնորոշումից։ Այսօր լրանում է մեր փառապանծ մարտական գեներալի 80 տարին։

  • ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    2019-05-22 07:20

    Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկկանը մեկնաբանել է հանրապետության տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։ Փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետն ընկնում է պոպուլիզմի մեջ։ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ ամփոփված է եղել նրանում, որ Փաշինյանը, անկարող լինելով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, նորից ընկնելու է պոպուլիզմի մեջ, որը նրան բերեց իշխանության։ Եվ ահավասիկ»,- գրել է Շենկկանը Twitter-ի իր միկրոբլոգում։

  • ԶՈՒՏ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ. ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԹԱՂԵՑ ԻՐ ԻՄԻՋԸ ՅՈԹ ՔԱՐԻ ՏԱԿ

    2019-05-19 09:45

    Մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը, երբ հանդիպելու են անգլիական երկու ակումբ՝ «Արսենալը» և «Չելսին»։ Զուտ մարզական իրադարձությունը, սակայն, արդեն հասցրել է ուղեկցվել քաղաքական և իմիջային բնույթի աղմկալի սկանդալներով։ Ընդ որում, ինչպես թվում էր նախկինում, գլխավոր հարցը՝ եզրափակիչին Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը, փոքր-ինչ մղվեց երկրորդ պլան առավելապես Մեծ Բրիտանիայից հնչող ազդանշաններով։ Եվ կրկին՝ ոչ այնքան մարզական, որքան քաղաքական-դիվանագիտական մակարդակով։

  • ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՓԽՐՈՒՆ ԱՇԽԱՐՀԸ

    2019-05-14 14:53

    Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման և հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։

  • ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ 21-ՐԴ ԴԱՐ ՉԷ, ԱՅԼ 19-ՐԴ Է

    2019-05-13 11:05

    Մայիսի 12-ին, լրացավ Բիշքեկի հրադադարի հաստատաման 25-ամյակը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին: 1994 թվականի մայիսի 9-ին պայմանագիրը ստորագրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

  • ԲԱՔՎԵՑԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԹՈՂ ԸՆՏՐԵՆ. ԿԱ՛Մ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑ, ԿԱ՛Մ ԼՈՒԾՈՂԱԿԱՆ

    2019-05-11 10:00

    Եռատոնի հիշարժան օրը՝ Մայիսի 9-ին հնչած հայտարարությունները, բնականաբար, Բաքվում չէին կարող անուշադրության մատնել։ Նույնիսկ չնայած համազգային առաջնորդի ծննդյան համազգային օրվան, որն Ադրբեջանում սկսում են ազգովի նշել մայիսի 10-ից մեկ շաբաթ առաջ և ավարտում մեկ շաբաթ հետո։ Ընդ որում հարևան երկրում առանձնակի ուշադրության արժանացան Դավիթ Տոնոյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

  • ՇՈՒՇԻ-1992 ԵՎ ԵՐԵՎԱՆ-2019

    2019-05-08 15:54

    Ժամանակն անհոգնում է, անկանխատեսելի, ամենակուլ և հաճախ անխտրող։ Երբ իրադարձություններն արագանում են, այն երբեմն սրընթաց անցնում է ծայրաստիճան կարևորի կողքով և ինչ-որ մի պահ կենտրոնանում արտաքուստ տպավորիչ որևէ բանի վրա։ Դա կարող է նույնիսկ փոքր-ինչ ձգվել, մինչև որ վրա հասնի ճշմարտության անխուսափելի պահը, որը, որպես կանոն, պատմության մեջ իրենց տեղն է դնում իրադարձություններն ու մարդկանց։ Մեր նորագույն պատմության մեջ 1992-ի մայիսին Շուշիի ազատագրումը նշանավորեց փուլանիշը՝ հայկական հողի վերադարձի սկիզբը իրական տերերին։ Նման բան չէր եղել հազար տարի։

  • ԻՍԿ ԵՂԵԼ Է ԱՐԴՅՈՔ ԳՈՐԾԱՐՔ. ՈւԵԼԴԱՆՈՎԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ԵՆ ԱԲՈՍԶՈԴԱՅԻ ՀԵ՞Տ

    2019-05-07 20:10

    Մայիսի 4-ին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Մարատ Ուելդանովը ազատվել է Բաքվի բանտից և ուղարկվել Ռուսաստան։ Նորությունն իսկապես ուրախալի է բոլոր նրանց համար, ովքեր գրեթե 3 տարի շարունակ հետևել են Բաքվի կամայականությանը հայ փախստականի նկատմամբ, որի իսկական ազգանունը Գալուստյան է։ «ԳԱ»-ն բազմիցս գրել է Ուելդանովի մասին, ուստի հիշեցնենք 2016 թվականի հունիսի 9-ին սկսված նրա դժբախտությունների միայն հիմնական դրվագները։

  • ԱՍԿԵՐՈՎԻ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻ ՀԱՐՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    2019-05-07 07:33

    Անցած շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից ծանր վիրավորվեց Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը։ Ամենատարբեր փառատոների և ցուցահանդեսների խորապատկերին տեղեկատվությունն անցավ ոչ այնքան նկատված։ Եվ դա հասկանալի է. ազգային խոհանոցի ուտեստները ախորժակով համտեսող վարչապետը շատ ավելի ուրախ տեսք ունի և անհամեմատ ավելի լայն լսարան է ապահովում ԶԼՄ-ների համար, քան աղքատիկ տեղեկատվությունը վիրավորված զինծառայողի մասին։

  • LETTERS FOR PEACE. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՂԸ

    2019-05-03 12:57

    Անցած երկուշաբթի Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի դիրքերը, հաղորդել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Իր հերթին, Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հրապարակել է տագնապալի հաղորդագրություն. արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ։