Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նրա խոսքով, հարցը լուծվել է Արցախի Հանրապետության ստեղծմամբ, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներով: «Մենք պետք է հեռանանք այն մոտեցումից, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ: Այն արդեն լուծված է», – նշեց Ալավերդյանը:
