Логотип

Նորակառույց շենք «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար

Շենքի կառուցման գաղափարի եւ նախագծի հեղինակը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է: Այն կյանքի կոչեցին նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում: Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքի շինարարությունը սկսվել է 2015թ.-ի ապրիլին եւ ավարտվել` 2018թ.-ի մայիսին: Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա է մեկից մինչեւ չորս սենյականոց 104 բնակարան եւ 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ 3 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ: Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Սա բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության շրջանակում սոցիալական բնակարանաշինության օրինակ է: