Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս–սեպտեմբեր) « Հարավկովկասյան երկաթուղի » ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան–Բաթումի–Երևան և Երևան–Թբիլիսի–Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան–Շորժա–Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր:
Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։
Հոկտեմբերի 1-ից միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան–Թբիլիսի–Երևան գնացքը: Տոմսերի ձեռքբերման և գների մասին տեղեկատվություն կարելի է գտնել ընկերության կայքում՝ www.railway.am:
