Последние новости

Մանե Թանդիլյան․ Պետբյուջեի կապիտալ ծախսերը նվազել են

Պետբյուջեի կապիտալ ծախսերը նվազել են, ինչը կապված է երկար տարիներ բազմաթիվ ծրագրերի իրականացման հետ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Կառավարությանը հարց ուղղելով՝ պատգամավորը մասնավորապես նշեց, որ 2018-ին պետական բյուջեի ծախսերը 2017-ի համեմատ կրճատվել են 85 մլրդ դրամով: Բացի այդ, նրա խոսքով, 2018-ին բյուջեի կատարողականը 21 մլրդ դրամով թերակատարվել էր:

«Ակնհայտ է, որ կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից մեկն են եւ այդ միտումը նկատվել է այս տարվա հունվարին: Ո՞րն է պատճառը եւ ինչ միջոցներ են կիրառվում այդ պատճառների վերացման համար», - հետաքրքվեց Թանդիլյանը:

Իր հերթին փորվարչապետը հայտնեց, որ կապիտալ ծախսերի բոլոր ծրագրերով գույքագրում է անցկացվել:

Նրա խոսքով՝ գույքագրման շնորհիվ նրանք փորձում են հասկանալ, ինչ խնդիրներ կան, որ ծարգրերը պետք է իրականացվեն, եւ որոնք դադարեցվեն, ինչպե նաեւ վերաբաշխում անցկացնել:

«Մենք ձգտում ենք ավելացնել կապիտալ ծախսային ծրագրերը», - ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ծրագրերի գույքագրումը եւս 1-2 ամիս կշարունակվի:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԸ ԻՇԽԱՆԱՎՈՐ «ՄԱԺՈՐՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ
      2020-11-03 08:40

      Բյուջետային համակարգի «ոսկե կանոնները» չեղարկվում են Ս.թ. նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: «Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ», - ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

    • ԱՌՈՒՅԳ ՔԱՅԼՔՈՎ՝ ԴԵՊԻ ԲՅՈՒՋԵԻ ՃԳՆԱԺԱՄ
      2020-09-23 21:30

      Դեռ անցած տարի, երբ քննարկվում էր ընթացիկ տարվա բյուջեն, երբ չկար ո՛չ համավարակը, ո՛չ դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանի կառավարությունը լուրջ փորձություններ էր ծրագրում 2020 թվականին հայոց գանձարանի համար:

    • ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՎՇԵ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
      2020-09-11 08:47

      Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:

    • «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԾԱԽՍԵՐ ԵՎ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
      2020-08-15 09:07

      Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։