ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԺԱՄԻՆ
Եկող տարի բոլորում է 100 տարին այն օրից, ինչ ստորագրվեց Սևրի պայմանագիրը։ Մեր Ավետյաց երկրի խորհրդանիշ-պայմանագիրը։ Սևրի պայմանագրի հոգևոր հոր հուշարձանը, այն մարդու պատկերը, որը հայերի համար ցանկանում էր պատմական արդարության վերականգնում, ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանն արդեն պատրաստ է Ռուսաստանի վաստակավոր շինարար և բարեգործ Վարդգես Արծրունու պատվերով և սպասում է իր ժամին, որպեսզի գրանցում ստանա Երևանում։
Այդ մասին «ԳԱ»-ն վերջերս գրել է։ Ինչպեսև «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրականացած երազանք» վավերագրական ֆիլմի մասին, որը ստեղծվել է «Միջազգային հեռուստատեսություն» ընկերության կողմից։ Ե՛վ ֆիլմը, և՛ Երևանում Վիլսոնի պատվին հուշարձան տեղադրելու հարցը սոցցանցերում ակտիվ քննարկումներ են առաջացրել։ Կարծիքը գործնականում միաձայն է. հուշարձանը պե՛տք է լինի, և անպայման՝ հայկական մայրաքաղաքի հենց կենտրոնում։
«Խորին երախտագիտություն այս ծրագրի ստեղծողներին և մասնակիցներին, շնորհակա՛լ ենք ձեզ», «Դա պատմությունն է, շնորհակալությո՛ւն բոլորին, ովքեր գիտեն ճշմարտությունն ու չեն լռում», «Շնորհակալությո՛ւն պատմական փաստերի համար։ Չհամաձայնել պատմության հետ, նշանակում է՝ տգետ լինել, և է՛լ ավելի վատ՝ դառնալ անմարդկայնության շարունակող»։ Այսպիսին է «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրականացած երազանք» վավերագրական ֆիլմին հանդիսատեսի արձագանքի կվինտէսենցիան, ոչ միայն մեր՝ հայերիս արձագանքի, որոնց սրտերում ղողանջում է արդարության ծարավի անլռելի զանգակատունը։ Այն տենչի, որը մեզանից մի քանի սերունդ առաջ ապրած հայերի մեջ ծնվել ու շարունակում է հույս ու հավատ մնալ։ Հույս ու հավատ, որոնց իրական սահմանները, ինչպեսև դրանց հասնելու ուղին գծել է Վուդրո Վիլսոնը։ Բոլորի համար խաղաղության և արդարության ձգտող քաղաքական գործչին և հումանիստին երախտիքի տուրք մատուցող ֆիլմը նույնպիսի արձագանքի արժանացավ նաև բազմաթիվ ոչ հայ հանդիսատեսների կողմից։
Եթե այդ արձագանքները դիտարկենք որպես սոցհարցում՝ Երևանում Վիլսոնի արձան տեղադրելու, թե չտեղադրելու միակ հարցով,պատասխանը միանշանակ կլինի՝ տեղադրե՛լ…
Ավելին, եթե առանձին տրցակի մեջ հավաքենք քննարկման ադրբեջանցի մասնակիցների կարծիքները (իսկ նրանք ոչ թե պարզապես ակտիվ են, այլ ավանդաբար ագրեսիվ), կստացվի, որ անպայմա՛ն պետք է տեղադրել և հնարավորինս արագ։
«Հենց մի գլուխ հիշում եք առասպելական ցեղասպանությունը։ Հիմա հրամայելու հերթը Ուսապարկյանինն է։ Ժամանակը ցույց կտա։ Իսկ Սարգսյանի ու Քոչարյանի ականջի թայը մենք հաստատ կկտրենք ու կստիպենք անցնել մեր նախագահի ոտների արանքով, ինչպես մի ժամանակ Անդրանիկն անցավ իմ նախապապ Սուլթան-բեկի ոտների արանքով, ու նա սխալ վարվեց, որ չսպանեց սրիկային, այլ միայն ականջը կտրեց։ Մի՛ մոռացեք այդ մասին, դաշնակներ»։ Ավա՜ղ։ Ներեցեք, որ տնավարի եմ արտահայտվում՝ մեծն Զորավար Ադրանիկի ականջները տեղում էին գերեզման մտնելիս… Բայց չշեղվենք թեմայից։ Պարզապես, եթե խոսենք այս անգամ արդեն այլոց արձագանքի կվինտեսենցիայից, ապա «մեր սվինները միշտ ուրա՛խ են ձեզ հանդիպել», «հրթիռների երկու հարված Մեծամորին, և ավելի իրական ծրագիր կիրագործվի». այսպիսին է ընդդիմախոսների դիրքորոշումը։ Ոչ միայն հայերի, այլև Վուդրո Վիլսոնի աշխարհայացքի և հայեցակարգի նկատմամբ։ Վիլսոնի և նրանց ճանապարհներն ակնհայտորեն տարբեր են։
Իսկ մեր՝ նույն ճանապարհով ընթացողների շարքերում ԱՄՆ 28-րդ նախագահի մասին պատմող ֆիլմն արտակարգ ոգևորություն առաջացրեց։ «Մենք՝ հայերս, պահպանում ենք Վուդրո Վիլսոնի բարի հիշատակը, և մենք՝ հայերս, պարտավոր ենք, թեկուզ կյանքի գնով, վերադարձնե՛լ մեր պատմական հայրենիքը», «Հայաստանի նոր կառավարությունը պետք է վերակենդանացնի՛ Սևրի պայմանագիրը», «Վիլսոնի իրավարար վճիռը սպասում է իր ժամի՛ն»։ Ինչ-որ մեկն ընդհանրապես առաջարկում է փոխել Ալավերդի քաղաքի թյուրքական արմատ ունեցող անունը, այն վերանվանելով Վիլսոն։ Եվ այդ ամենը՝ 20-րոպեանոց ֆիլմի դիտումից հետո։ Դե ինչ, դեռ կասկածողներ կա՞ն հուշարձանի տեղադրման հարցում։
«Լավ ֆիլմ է, չափազանց ուսանելի բազմաթիվ ճչանների համար, որոնք հեռու են իսկական պատմությունից։ Իսկ Վարդգես Արծրունու առաջարկը հայ ժողովրդի հարգանքի արժանի տուրքն է Վուդրո Վիլսոնի անձին, և կարծում եմ, որ այդ հուշարձանը վաղուց պիտի տեղադրված լիներ Երևանի կենտրոնում ինչ-որ տեղ, որպեսզի յուրաքանչյուր հայ և աճող սերունդն իմանային այդ պանծալի մարդու մասին, որը պատմական արդարության էր ձգտում ոչ միայն հայերի, այլև բոլոր այն ազգերի համար, որոնք ճնշվել են թուրքերի կողմից իրենց սեփական տարածքներում»,- իր ծավալուն մեկնաբանության մեջ գրել է Գագիկ Մարությանը։
Մարիտե Սարգսյանն ավելի հեռուն է գնացել. «Ծրագրի համար խորին շնորհակալություն հեղինակներին և մասնակիցներին։ Հայերն, իհարկե, գիտեն այդ պատմությունը, բայց լավ է, երբ այդ մասին խոսում են պատմության անկախ գիտակները ռուսալեզու լսարանի համար։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ։ Կարծում եմ, հուշարձանը պետք է տեղադրվի ՀՀ Արտգործնախարարության շենքի առջև, որը հենց Երևանի կենտրոնում է»։
Ի դեպ,Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղի մասին այդ տեսակետը շատերն են հնչեցնում։ Քիչ բան է մնում. մայրաքաղաքի քաղաքապետարանի թույլտվությունը համապատասխան տեղը հատկացնելու վերաբերյալ։
ԵրԵՎանում Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրումը կդառնա ոչ միայն Վարդգես Արծրունու երազանքի իրագործումը, մի մեկենասի, որի ջանքերով և միջոցներով այդ լիովին արժանի հուշարձանը ստեղծված է։ ԱՄՆ-ի 28-րդ նախագահին նվիրված հուշարձանը՝ Հայաստանի իր իսկ ձեռքով գծած քարտեզի խորապատկերին, կդառնա մեր հույսի նույնիսկ ոչ թե խորհրդանիշը, այլ կենդանի մարմնավորումը։ Հույս, որը մենք սովոր ենք անվանել երազանք պատմական արդարության մասին։ Իսկ ամեն հույս ունի իր մետաֆիզիկան. չէ՞ որ ասում են՝ եթե ուզում ես, որ ցանկությունդ կատարվի, պետք է բարձրաձայն ու համառորեն կրկնես այն։ Իսկ հուշարձանը դա նույնիսկ մանտրա չէ, դա կենդանի հիշեցում է։ Հումանիզմի և վեհասրտության մասին։ Հեռանկարի, ոգու ամրության և գալիք արարումների մասին։
…Որպեսզի ցանկությունը կատարվի, այն պետք է կրկնել բարձրաձայն ու համառորեն։ Դե ուրեմն, եկեք ողջ հայոց աշխարհով գոչենք. Վուդրո Վիլսոնի հուշարձանը Երևանում պե՛տք է լինի։ Պետք է լինենք մենք, մեր հավատն ու հույսը, մեր համառությունը Ավետյաց երկրի մասին երազանքն իրագործելու ճանապարհին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:12
Ереванский Государственный театр музыкальной комедии им. А. Пароняна только что вернулся из поездки в Китай. Вернулся и сразу объявил о премьере мюзикла "Ереван 2024". Отыграют - и опять на фестиваль, на сей раз в Россию. Дальше вернутся и приступят к реализации большого международного проекта. И это не считая спектаклей, с завидной регулярностью выходящих на Малой сцене театра. Что самое удивительное: все это громадье работы театр осуществляет без получения грантов от государства. "Работай качественно, имей сто друзей и - жизнь удалась!", - считает директор театра Каро ШАХБАЗЯН.
-
2024-11-21 10:33
"Слепые блуждают ночью. Ночью намного проще перейти через площадь..." - написал когда-то Иосиф Бродский. Но стоит ли ради этого "намного проще" настаивать в преломлении к жизни на своей слепоте - вовсе не физической? В попытке найти ответ на этот вопрос и сделал режиссер, художественный руководитель гюмрийского театра Людвиг Арутюнян свой новый спектакль. Государственный Драматический театр им. В. Аджемяна представил на суд зрителя новый мегапрект - "АПОСТОЛЫ ТЬМЫ".
-
2024-11-20 10:25
Голоса разных музыкальных инструментов и песен на разных языках звучали в унисон. Юноши и девушки разных национальностей рассказывали одну на всех историю, одинаково радовались на одной большой свадьбе и одинаково уходили каждый на свою войну...
-
2024-10-29 10:55
С 28 октября по 5 ноября в Ереване будет проходить Международная Театральная Акустическая Школа - лаборатория, в которой примут участие молодые театральные деятели из России, Грузии, Узбекистана и Армении. Это новый проект Московской Международной конфедерации театральных союзов, осуществленный при поддержке Международного Фонда гуманитарного сотрудничества стран СНГ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-14 18:06
«Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։
-
2019-09-21 10:00
Տարեց մարդիկ հիշում են 70, 80-ական թվականների նախատոնական օրերի անհոգ մթնոլորտը, երբ հաստատություններում աշխատանքն ավարտվում էր սահմանվածից երկու ժամ առաջ, իսկ մինչ այդ ընդմիջմանը անպայման զրնգում էին գավաթները և գործընկերները միմյանց պատմում էին իրենց տոնական ծրագրերի մասին։ Այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ՝ «սիրո և համերաշխության» հռչակված մթնոլորտում, որն իր դրոշմն է թողնում ինչպես առօրյայի, այնպես էլ տոների վրա։ Սակայն այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Եկեք սկզբում հիշենք, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրն է։
-
2019-07-06 12:21
Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։
-
2019-05-04 10:33
Հայ ժողովուրդը դեռևս բախվում է արդարադատության ժխտման ճնշումների հետ, և իմ ժողովուրդը մշտապես զգում է դա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: