ՀՐԱՇՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԻՃԱԿ
Արտաքին տնտեսական բոլոր ցուցանիշները, ներառյալ արտահանումը, մինուսի տակ են …
Հունիսի 25-ին Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019թ. հունվար-մայիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական տվյալները՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս տարվա հենց սկզբից առավել մեծ հիասթափություններն առաջվա պես շարունակում են մնալ արտաքին առևտրային շրջանառության ոլորտում, որի ցուցանիշները, հիշեցնենք, 4 ամսվա արդյունքներով կազմել են. արտաքին առևտրային շրջանառությունը՝ 95,8%, այդ թվում արտահանումը՝ 91,4%, ներկրումը՝ 98,1%։
Եվ ահա, արդեն այս տարվա 5 ամիսների արդյունքներով ստիպված ենք արձանագրել, որ նշված 3 ցուցանիշներից ոչ մեկը այդպես էլ դուրս չի եկել մինուսային նիշից։ Արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 97,4%, արտահանումը՝ 99,1%, ներկրումը՝ 96,6%։ Հենց միայն այս մինուսային ցուցանիշները բավարար են՝ պնդելու համար, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության տարեկան գործունեությունը անհամոզիչ տեսք ունի, չնայած իշխանությունների քարոզչական բոլոր ջանքերին։
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա 4 ամիսների արդյունքներով այն արձանագրել է 107%, իսկ 5 ամսվա ընթացքում՝ քիչ ավելի. 107,3%։ Թվում է, թե աճի «չինական» տեմպերը մեզ պետք է բավարարեին, բայց տվյալ ցուցանիշի մանրամասներում խորանալը էականորեն նվազեցնում է լավատեսական տրամադրվածությունը, քանզի այդ աճի հիմնական դրայվերներ են շարունակում մնալ ծառայությունների ոլորտը (116,5%) և ներքին առևտրային շրջանառությունը (109,4%)։ Ընդ որում 4 ամիսների համեմատ դրանք նույնպես նվազել են, քանի որ ս.թ. հունվար-ապրիլի ընթացքում ծառայությունները ցուցաբերել են ուղիղ 117% աճ, իսկ առևտուրը կտրուկ ընկել է մինչև 109,8% (ս.թ. հունվարին՝119,3%), այդպիսով լքելով երկնիշ մեծությունների ոլորտը։
Այստեղ հարկ է նշել, որ գյուղատնտեսության ցուցանիշը, որը 2018թ. արդյունքներով կազմել էր 92,4%, Վիճկոմիտեի որոշմամբ այս տարի հրապարակվում է միայն եռամսյակային կտրվածքով, ինչը պայմանավորված է այդ ոլորտում արտադրության սեզոնայնությամբ և ամսեամիս արտադրության սուր տատանումները հարթելու անհրաժեշտությամբ, որոնք թելադրված են բնակլիմայական անկայուն պայմաններով։ Այդպես է բացատրում Վիճկոմիտեն, բայց հաշվի առնելով այդ ոլորտի քրոնիկական հետադիմումը, տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշները՝ առանց մշտապես մինուսացնող ագրարային մասնահատվածի, այժմ շատ ավելի լավ տեսք ունեն, այնպես որ Վիճկոմիտեի որոշման մեջ ցանկության դեպքում կարելի է նշմարել նաև քաղաքական տեսանկյուն։ Ինչևէ, գյուղատնտեսության առաջին, եռամսյակային ցուցանիշը հրապարակվել է երկու ամիս առաջ և կազմել 99,8%, այսինքն ագրարային ոլորտում նույնպես «հեղափոխական» ոչինչ տեղի չի ունենում, այլ ընթանում է «հակահեղափոխական» հետգլորք նույնիսկ անցած տարի ձեռք բերված ցուցանիշներից։
Ինչպես արդեն արձանագրել ենք ավելի վաղ, իսկական սենսացիա էր շինարարության ոլորտը, որի աճը ս.թ. հունվարին կտրուկ թռավ մինչև 122,1%-ի, բայց եռամսյակային տվյալներն ազդանշանում էին նաև այդ ոլորտում կտրուկ դանդաղման մասին (ընդամենը 110,8%), և ահա 5 ամսվա ընթացքում՝ ևս մեկ խոր անկում. 106,1%։
Բայց շատ ավելի կարևոր է այն, ինչ տեղի է ունենում արդյունաբերության ոլորտում։ Հիշեցնենք, որ 2018 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերությունը ցուցաբերել է 108,2% աճ՝ 2017 թվականի արդյունքներով երկնիշ աճի համեմատ (112,6%)։ Ընթացիկ տարվա եռամսյակային ցուցանիշն ընդամենը 102% է, իսկ 4 ամսվա արդյունքներով՝ ավելի շատ. 104,5%։ Հինգ ամսվա արդյունքներով աճն արագացել է 1,1%-ով, հասնելով 105,6%-ի։ Այդուհանդերձ աճի նախկին բարձր տեմպերը կորցրած այդ կարևորագույն ոլորտում նույնպես նախկին երկնիշ մեծությունների մասին մնում է միայն երազել։
Ընդ որում գների արդյունաբերական ինդեքսի մակարդակը (արդյունաբերական գնանկում) կանգ է առել 100,5%-ի վրա, ինչը բնավ չի նպաստում արդյունաբերական համալիրի աշխուժացմանը։ Ինչպես որ չեն նպաստում այդ աշխուժացմանը նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կտրուկ նվազած ցուցանիշները, որոնք 4 ամսվա արդյունքներով թերստացել են նույնիսկ անցած տարվա նույն ցուցանիշի 9,2%ը։ Անցած 5 ամիսների ընթացքում թերստացումը կազմել է 7,4%։ Դժվար թե էլեկտրաէներգիայի արտադրության այդպիսի անկման մեջ կարելի է դիտարկել երկրում արտադրական բնագավառի գալիք աշխուժացման թեկուզ ինչ-որ նշաններ։
Մակրոտնտեսական կայունության մյուս կարևորագույն ցուցանիշը՝ գնանկումը ցուցաբերել է 101,9% աճ, ինչը շատ ավելի ցածր է նպատակաին մակարդակի նույնիսկ ամենաստորին շեմից (102,5%)։ Հայկական տնտեսությունը մտնում է տհաճ տուրբուլենտության գոտի, երբ ստուգման դեպքում պարզ է դառնում, որ գալիք «տնտեսական հեղափոխության» մասին բոլոր խոսակցությունները օճառի պղպջակներ են։
Այսպիսով, «ծառայություններ» ընդհանուր անվանակարգում աճի դրայվերների մեջ մենք ունենք ֆինանսական ոլորտի և շահումով խաղերի ակտիվացում, որոնք խրախուսվում են հենց նույն ֆինանսական մասնահատվածի կողմից։ Հարկ կա՞ արդյոք ասել, որ ՀՆԱ-ի աճի նման կառուցվածքը ոչ մեկին չի կարող գոհացնել, և ավելին, կարող է փակուղի մտցնել տնտեսությունը։ Տնտեսության կառուցվածքը շտկելու և իրական ու, ցանկալի է, արտահանման ուղղությամբ կողմնորոշված մասնահատվածի ծաղկման վրա շեշտադրումով դրան ավելի առողջ տեսք տալու «ժողովրդական վարչապետի» աշխատակազմի բոլոր երազանքներն ու խոստումները ստուգման դեպքում, ինչպես պարզվում է, ընդամենը խենթություն են։ Եթե չասենք ավելին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 10:42
Властям рано или поздно придется расплачиваться за любительские реформы Когда правительство Пашиняна скармливает народу из рук вон плохо подготовленные новации, а уж потом по ходу дела сто раз меняет «правила игры», трудно ожидать более ответственного в этом плане отношения от столичной мэрии. Некомпетентность властей на всех уровнях вынуждает их постоянно возвращаться к уже принятым в прошлом решениям, бездарно растрачивая драгоценное время, от чего головная боль у граждан не утихает, становясь хронической…
-
2025-05-21 10:28
На что тратятся деньги из резервного фонда правительства Пашиняна Согласно закону, резервный фонд правительства (РФП) предусмотрен в государственном бюджете, причем идет отдельной строкой и не может превышать 5% расходной части. Средства этого фонда используются для финансирования непредвиденных расходов и управления различными социально-экономическими рисками, а также для поддержания бюджетных гарантий…
-
2025-05-20 09:17
Власти ударными темпами погружают страну в долги и... премируют себя за это Правительство Пашиняна, завершив прошлый год ударными темпами наращивания государственного долга, в этом году еще больше увеличило ритм погружения страны в долговую яму. По данным Минфина, доведенный по итогам 2024 года размер госдолга до $12 млрд 842,2 млн только за 1-й квартал текущего года достиг $13 млрд 581,1 млн, то есть за 3 месяца вырос почти на $739 млн! На этом фоне меркнут все мнимые достижения властей, которыми нас не устают потчевать высокопоставленные «неучи-попрошайки»…
-
2025-05-19 09:37
Правительство за год сократило число «работающих бедняков» на… 0,1% Вслед за Пашиняном министр экономики Геворг Папоян в интервью ОТА заявил, что в марте в Армении насчитывалось 782 тысячи и еще 100 работников, что на 7,8% больше аналогичного показателя за тот же период прошлого года. Высшие должностные лица не жалеют в преддверии выборов будущего года усилий для создания впечатления, что их напряженная и целеустремленная работа дала блестящие результаты. Но так ли это на деле?.. Кто бы мне объяснил, как так получается в «королевстве кривых зеркал» Пашиняна, что в республике одновременно происходят два процесса: увеличение работников и… рост безработицы. По данным национального Статкомитета, уровень безработицы за прошлый год повысился с 12,4% до 13,9%, оставив за бортом даже минимального благополучия порядка 188 тысяч человек!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-27 17:22
Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։
-
2020-06-25 10:27
Հայկական տնտեսությունը «տնից դուրս եկավ» և... հայտնվեց է՛լ ավելի խոր մինուսի մեջ Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը…
-
2019-09-05 07:26
Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, թե հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները խամրում են։ Այն մասին, թե ինչու է դա տեղի ունենում, նույնպես վերջին օրերին շատ է խոսվում։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի բոլոր ախտանշանների թվարկումից։ Հիմա արդեն ավելի կարևոր է այն, թե ուր կարող է տանել այդ ակնհայտորեն առաջադիմող տկարությունը։ Ասենք, այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ այնուամեննայնիվ ուշադրություն դարձնենք բացասական դինամիկայի միայն մեկ ցայտուն նշանին։
-
2019-08-16 07:06
Այն օրվանից, ինչ Նիկոլ Փաշինյանը օրակարգ մտցրեց առաջիկա 30 տարվա ընթացքում հայության գերխնդիրների գաղափարը, հասարակայնությունը, քաղաքական, տնտեսական շրջանակները տարվեցին վարչապետական գաղափարների վերլուծմամբ ու գնահատմամբ։ Ոմանք ամենայն լրջությամբ խոսում են դրված նպատակներին հասնելու անիրականալիության մասին, մյուսները՝ հեգնում, ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ մինչև պայծառ ապագա ողջ չեն մնա նրանք, ում դա(պայծառ ապագան) խոստանում են, ասենք, չեն լինի նաև նրանք, ումից, ըստ էության, պիտի պահանջես։