ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 125 ՄԻԼԻՈՆԻՑ
Հայկական տնտեսության հիմնական շարժիչներից մեկը, դատելով ամենից, անցել է ազատ անկման ռեժիմի։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկիր են այցելել 6,1%-ով ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ սա առավել քան մտահոգիչ ախտանիշ է ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից բոլոր ոլորտների համար, եթե հաշվի առնենք զբոսաշրջային հոսքի այդքան էական կրճատման պատճառներն ու հետևանքները։