ՆԻԿՈԼԻՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ ԵՆ ՏՎԵԼ ՏԵՌՈՐԻ ՀԱՄԱՐ
Ամեն տեսակի պատժարարների մոբիլիզացում 2018 թվականի գարնանը բողոքի ակցիաներն աստիճանաբար ընդգրկեցին երկրի գրեթե ողջ տարածքը։ Փաշինյանի կողմնակիցներն անվանում էին հանրապետականների իշխանությունը «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմ», սակայն այդ «հանցավոր» ռեժիմը ոչ մի պատժիչ գործողություն չձեռնարկեց (չշփոթել հասարակական կարգի պահպանման միջոցների հետ), որը կխախտեր բողոքի փողոցային ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը։ Ոստիկանությունը չմիջամտեց նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլն ու իր համախոհները կոտրում էին ռազմավարական օբյեկտի մուտքի դռները։