Այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։