Դատավորին զրպարտելու համար քրեական գործ է հարուցվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։