«Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին» հանրահայտ ճշմարտությունը հերթական անգամ գտավ իր փայլուն, թեև սաստիկ գարշահոտող հաստատումը անցումային արդարադատության հարցով խորհրդարանական լսումների ընթացքում։ Թվում էր, ով՝ ով, բայց Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները, որոնք ժամանակին այնպիսի փակուղի քշեցին երկիրը, որ առ այսօր ելքը չի երևում, պետք է պապանձվեն ու լուռ նստեն իրենց բներում։ Բայց, դատելով մամուլի հրապարակումներից, արտախորհրդարանական բոլոր ուժերից հենց Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներն իրենց ցուցաբերեցին որպես, փորձագետների մեծամասնության կարծիքով՝ բավական կասկածելի ու վտանգավոր այդ նախաձեռնության առավել ակտիվ կողմնակիցներ։