Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ, ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

2021-06-08 21:49
3031

ՔԴՄ առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարեց «ԳԱ»-ին տված հարցազրույցում. «Կրկին սկսել են խոսել Պուտինի առաջարկի մասին»:

  • ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՐՋԻՆ

    2021-06-03 19:16
    3239

    Այն ժամանակ, երբ հասարակությունը ցնցված է պատերազմում զոհվածների հարյուրավոր աճյուններն Աբովյանի դիահերձարանում հայտնաբերելու փաստից, Փաշինյանի ուսերին խորհրդարան անցած ուսապարկերից մեկը հարցազրույց էր տալիս «Շանթ» հեռուստաալիքին, որտեղ պատմում էր Փաշինյանի կառավարության «ձեռքբերումների» մասին: Խոսքը Հայկ Կոնջորյանի՝ պստիկ, բայց ճստիկներից մեկի մասին է. Էդմոն Մարուքյանի սանիկի, որը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, բայց խորհրդարանում հաստատապես հայտնվելու համար 2018-ի տարեվերջին չվեց «Իմ քայլ»։

  • ՄՆԱՑԵԼ Է 19 ՕՐ

    2021-06-01 20:06
    3163

    Երբեմն թվում է, որ Նիկոլը հրաժարական չէր տալիս ոչ միայն վախի զգացումի պատճառով։ Չէ՞ որ նա չէր կարող չհասկանալ, որ ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ Հայաստանի համար։ Չէր կարող չհասկանալ, որ իր կառավարման յուրաքանչյուր ավելորդ օրը հանրապետությանը բերելու է նորանոր փորձություններ։ Չէր կարող չհասկանալ նաև, որ իր իսկ թիմի համար ավելի լավ կլիներ ընդունել Հայրենիքի փրկության շարժման նախնական առաջարկը և ընտրել ժամանակավոր կառավարություն։

  • ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԻՑ. ՔՎԵԱՐԿԵՔ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ

    2021-06-01 08:53
    3024

    Կանխատեսվում է ձայների 20%-ի փոշիացում 23 կուսակցություն, 4 դաշինք, ընդհանուր առմամբ 27 քաղաքական ուժեր ցանկություն են հայտնել մասնակցել արտահերթ նախընտրական մրցավազքին։ Նախորդ բոլոր ընտրարշավների մեկնարկին մենք փորձել ենք պարզել, թե համապատասխանո՞ւմ են արդյոք նորաթուխ գաճաճ կազմակերպությունները «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված չափորոշիչներին։

  • ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

    2021-05-31 19:04
    3101

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուսով է, թե իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհավաքի ձայների 60 տոկոս: Այդ մասին նա հայտարարել է մայրաքաղաքի վարչական երեք շրջաններում կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը, քանի որ հենց դա է այն նշաձողը, որը թույլ կտա ի չիք դարձնել բոլոր դավադիր ծրագրերը Երրորդ Հանրապետության դեմ», - նշել է նա:

  • ԽՈՍԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱԼԻԵՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՕԳՏԻՆ

    2021-05-28 08:41
    3154

    Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ

    2021-05-26 20:23
    3231

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

    2021-05-25 20:27
    3220

    Սահմանամերձ շրջանների մասին իշխանությունը գերադասում է լոկ խոսել, իսկ երբ բանը հասնում է կոնկրետ գործին, գտնվում են տարբեր պատճառաբանություններ, այդ թվում՝ ծայրահեղ անհեթեթ։ Պատճառաբանություններ, որոնք հիանալի տեղավորվում են «ինչ գործ ասես՝ հանձն կառնեմ, միայն թե չաշխատեմ» ասացվածքի տրամաբանության մեջ։

  • ԿՈՈՊԵՐԱՏԻՎ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»

    2021-05-17 21:40
    3615

    Նախկին նախագահներից ամենանախկինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ կուսակցությամբ գնում է արտահերթ ընտրությունների, մեղադրելով մյուս երկու նախկին նախագահներին «պետական շահերը չգիտակցելու» մեջ։ Իսկ չէ՞ որ դեռ երկու-երեք շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր կոոպերացվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով դա իբրև Փաշինյանի ու նրա թիմի վերարտադրումը կանխելու միակ միջոց։ Մինչդեռ իրականում, հակադրվելով գործող իշխանությանը երեք նախկին նախագահների դաշինքի ձևաչափով, անուղղակիորեն կաջակցեր Փաշինյանի այն թեզին, թե իր դեմ պայքարում են նախկին նախագահները…

  • ԱԿԱՆՋՆԵՐԻԴ ՕՂ ԱՐԵՔ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

    2021-05-13 20:21
    3393

    Գրեթե երկուսուկես տարի ապրել շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ՝ կասկածելի գործընթացների, ցածր որակի, ագրեսիվ մթնոլորտի, պատկերացումների պրիմիտիվիզմի. այսպիսի հիշողություններ թերևս կթողնի իր մասին յոթերորդ գումարման խորհրդարանը: