Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄ ԿՄՏՑՆԵ՞ՆԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

2021-08-04 19:06
1985

Ի՞նչ ցույց տվեցին նոր խորհրդարանի աշխատանքի առաջին երկու օրերը: Իշխող կուսակցությունը թեկուզ ոչ արագ, թեկուզ դժվարությամբ, բայց կարծես թե սկսում է ավելի սթափ մոտենալ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներին։ Եվ այն մտքի առաջացրած էյֆորիան, որ ընտրություններում հավաքել են ձայների մեծամասնություն, աստիճանաբար փոխարկվում է գիտակցման, որ ամեն ինչ բնավ միանշանակ չէ։ Ընդդիմության պատգամավորները համառորեն ու համոզիչ կերպով ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին իշխող թիմը երազել անգամ չի կարող. քաղաքական ճգնաժամը ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է:

  • ՕՄԵԳԱՆ Է, ԹԵ ՕՄԵԳԱՆ ՉԷ... ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՑԱՎՈՒՄ

    2021-08-03 20:59
    2074

    Նույնիսկ կասկածի առկայությունը, որ այս կամ այն պաշտոնյան հավաքագրված է Թուրքիայի կողմից, ուղղակի խայտառակություն է, արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները՝ խոսելով ինչ-որ տեղ կորած ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակի պաշտոնին հավակնող Ռուբեն Ռուբինյանի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատասխանել է, թե նման անհիմն մեղադրանքները վիրավորական են ոչ միայն կոնկրետ Միրզոյանի կամ Ռուբինյանի, այլև հայոց պետականության համար: Այսպիսի իշխող ուժ ունենալու պարագայում ցավում ես նախևառաջ հենց հայոց պետականության համար, հակադարձել է ընդդիմությունը։

  • ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ ՊԱՐՈՒՐՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՄԱՐԶԵՐԸ՝ ԳՐԱՎԵԼՈՎ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2021-08-02 20:35
    1931

    Նախագահը պարտավոր է փոխհատուցել 16,9 միլիոնը Գիտե՞ք, թե ինչով էին զբաղված նոր խորհրդարանական մեծամասնության նորաթուխ պատգամավորները հենց այն օրերին, երբ հայտնի դարձավ ադրբեջանական բռնազավթիչների ագրեսիայի հետևանքով երեք զոհերի և հինգ վիրավորների մասին:

  • ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԹՌԻՉՔ

    2021-07-22 21:33
    2278

    Նիկոլ-չագուճիկը, նույն ինքը՝ երկրի նախկին գլխավոր ուսապարկը, նոր նշանակումների է պատրաստվում կառավարությունում։ Բոլոր ԶԼՄ-ները իրար հերթ չտալով գրում են Փաշինյանի պրոֆեսիոնալներով ոչ հարուստ կադրային պաշարում սպասվող վերադասավորումների մասին։ Առայժմ անհասկանալի է, թե ինչ պաշտոն են վստահելու Արարատ Միրզոյանին, ինչ աթոռ կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, կմնա արդյոք ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Արմեն Գրիգորյանը, հերթական նշանակումը կստանա արդյոք Արգիշտի Քյարամյանը՝ Նիկոլի անկրկնելի կադրային ջոքերը:

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՎԱՐՉԱՊԵՏ

    2021-07-22 17:34
    2154

    Նախագահն անհապաղ կնշանակի… ՍԴ-ում չորս քաղաքական ուժերի հայցերով դատավարության ավարտից անմիջապես հետո կանխատեսումներ հայտնվեցին այն մասին, որ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐԸ

    2021-07-16 06:36
    2232

    Երիտթուրքերի և ՆԳԺԿ-ի ձեռագիրը Նախքան 1915թ. ապրիլյան կոտորածը ոչնչացվել էր հայ մտավորականության մի ամբողջ շերտ։ Ստալինյան բռնաճնշումները շարքից հանել էին զինվորականների փայլուն աստղաբույլը։ Այսօրվա բռնաճնշումներում հստակ ուրվագծվում է անցած դարի երիտթուրքերի և 30-ական թվականների ՆԳԺԿ-ի ձեռագիրը։

  • ՊՈՂՊԱՏԵ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԾԱԾԿԱՄԻ՞Տ

    2021-07-07 17:39
    2426

    Քաղաքական ուժը, որն իշխանության գալու արշալույսին ազդարարեց, թե ինքն ամենաթափանցիկն է, վաղուց արդեն բազում հարցեր լուծում է հասարակայնության աչքից ու ականջից հեռու։ Ստանալով «պողպատե մանդատ», այսօր նա մտադիր է արդեն պաշտոնական մակարդակով՝ կառավարության որոշմամբ սահմանափակել մեկ անձից կատարվող գնումների և պետական ծառայողների գործուղումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։ Բնականաբար՝ պետության շահերի մասին հոգացողության պատրվակով։

  • ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2021-07-02 19:43
    2445

    Մայրաքաղաքում արտահերթ ընտրությունների համար մեծ գումարներ կծախսվեն Չենք կրկնի Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի (Կարգին Հայկոյի) միջև հարաբերությունների սրման պատճառները, որոնք բազմիցս շարադրել ենք նախորդ հրապարակումներում, կնշենք միայն, որ այդ սրացումը զուտ անձնական բնույթ է կրում, և մայրաքաղաքային տնտեսության հետ, որով ոչ ոք չի զբաղվում, անմիջական կապ չունի։

  • ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂԸ…

    2021-07-02 17:54
    197

    Նոր խորհրդարանի առաջին նիստը հետաձգվում է, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Սահմանադրական դադար։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, սակայն, ժամանակ չեն կորցնում ու կիսախոստումներ-կիսասպառնալիքներ են բաժանում աջ ու ձախ։ Այսօր նրանք իբրև գլխավոր խաղաքար են օգտագործում «օրենքի դիկտատուրայի» հաստատումը, ինչի համար, իբր, ժողովուրդը մանդատ է տվել իրենց։ Ո՞վ էր նրանց խանգարում նախկինում, մի՞թե ժողովուրդը. անհասկանալի է, բայց էական չէ։

  • ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԿԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԲԱՅՑ ԿԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ՈՒ ԱՐՍԵՆՅԱՆԸ

    2021-06-29 21:44
    2599

    Պայքարի մեջ մտավ դավաճանի խարանով Ընտրություններից առաջ մենք համառորեն խորհուրդ էինք տալիս Արման Աբովյանին վստահ չհայտարարել, թե ԲՀԿ-ն խորհրդարանի պատերի ներսում համաձայնագիր չի ստորագրի կառավարող կոալիցիա կազմելու մասին։ Կուսակցությանը վերաբերող բոլոր որոշումները Գագիկ Ծառուկյանը կայացնում է միանձնյա, առանց կուսակիցների կարծիքը հաշվի առնելու։