Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։