Логотип

Քանի որ Փաշինյանը տղամարդկություն չունի, ես կտամ պատասխանը՝ Թաթոյանը՝ Ալիևին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քանի որ մեր ներկայիս ղեկավարի մեջ այլևս տղամարդկություն չի մնացել, ես՝ որպես այս ընտրություններում Հայաստանի թեկնածու, կպատասխանեմ մեր երկրի անունից։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ հայերի ատելության պատճառներն ադրբեջանցիների նկատմամբ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։

«Պարոն Ալիև, թույլ տվեք հարցնել՝ ո՞ւմ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները՝ այն երկրի՞ն, որի ազգային հերոսը կացնահար մարդասպան է, թե՞ հայերին։ Կամ այն երկրի՞ն, որը ավելի շատ կրոնական և մշակութային հուշարձաններ է ոչնչացրել, քան ISIS-ը, թե՞ հայերին։

Ավելին, ձեր ելույթում դուք մեր երկիրն ու ղեկավարներին մեղադրեցիք ձեր ժողովրդի դեմ ամենատարբեր հանցագործությունների մեջ։ Առաջ շարժվելով և խաղաղության ոգով՝ եկեք պայմանավորվենք․ դուք մեր դեմ մեղադրանքները ներկայացրեք Միջազգային քրեական դատարան, իսկ մենք էլ ձեր երկրի դեմ հայցեր կներկայացնենք 2022 թվականին Հայաստանի տարածքում ձեր բանակի գործած ռազմական հանցագործությունների և 2023 թվականին Արցախի էթնիկ զտման համար։

Մեր խնդիրները մի օր լուծվելու են, բայց լուծվելու են միջազգային իրավունքի ճանապարհով: Այնպես որ կհանդիպենք դատարանում»,- ասում է Թաթոյանը։

News.am