Աշոտ ԱՐԱՄՅԱՆ

հոդվածներ 91

«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։

Բոլոր հոդվածները

  • 2023-04-17 11:56
    прогноз

    ՎԱՐԺՎԵԼ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻՆ

    Ապրիլի 10-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները ներկայացրել են բանկի մասնակից 6 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական զեկույցի հերթական թողարկումը, որում գնահատական է տրված համաշխարհային տնտեսության ներկա վիճակին և դրա ազդեցությանը ԵԱՏՄ+ երկրների վրա…

  • 2022-12-19 21:17
    анализ

    ԹԱԼԱՆԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆ ԿՇՏԱՑԵԼ

    2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուրիշի արտադրական ակտիվների զավթումը դարձել է այդ երկրի քաղաքականության անկյունաքարը։ ՔՊ-ական իշխանության թողտվությամբ ադրբեջանական հատուկջոկատայինները պատերազմից հետո առաջին իսկ օրերին զավթեցին Սոթքի ոսկու հանքավայրի 70%-ը, և Փաշինյանի կառավարությունում ոչ ոք նույնիսկ չփորձեց ապացուցել, որ դրա համար իրավական որևէ հիմք չկա։ Իսկ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակմամբ ադրբեջանցի կեղծ բնապահպանները փորձում են առնվազն ելք ստանալ դեպի Արցախում խոշորագույն Կաշենի պղնձամոլիբդենային հանք և լիակատար վերահսկողության տակ վերցնել այն։ Ընդ որում Ադրբեջանն արդեն իսկ բրիտանական Anglo Asian Mining Company ընկերության կառավարմանն է հանձնել մի շարք հանքեր՝ ինչպես զավթիչների կողմից փաստացի վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ մնացած Կաշենի պարագայում…

  • 2022-12-07 08:38
    анализ

    ՍՈՎԸ ՉԱՐԻՔ Է: ԱՆՈՒՆԸ՝ ԳՆԱՃ

    Այդ միայն ՔՊ-ականներն են, այդ թվում՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Քերոբյանի, համարում, թե բարձր գնաճի դեպքում էլ քաղաքացիները կարող են բանի տեղ չդնել դա և արժանապատիվ գոյություն «քարշ տալ»։ Ամենայն հավանականությամբ, նրանք նկատի ունեն իրենց, քանզի ոչ ոք չի կասկածում, որ նրանց կենսամակարդակի վրա գների կատաղի աճը ոչ մի ազդեցություն չի գործում…

  • 2022-09-19 18:03
    анализ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

    Ավաղ, պարզվում է, որ 44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն առաջվա պես պատրաստ չէ արդյունավետորեն դիմակայել ագրեսիային։ Հակառակորդի ԱԹՍ-ներն ու հրետանին, ինչպեսև 2020-ի աշնանը, անպատիժ հարվածներ են հասցնում արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքին, իսկ դա նշանակում է, որ երկու տարվա ընթացքում իշխանությունն այդպես էլ չի հոգացել հրետանուն և ԱԹՍ-ներին հակազդող թեկուզ մի քանի կայանք գնելու մասին, չենք խոսում արդեն հակաօդային պաշտպանության ավելի ահեղ միջոցների մասին: Այլապես մենք հաստատ կտեղեկանայինք, օրինակ, հակառակորդի առնվազն մեկ անօդաչու թռչող սարքի ոչնչացման կամ հրթիռի կասեցման մասին։

  • 2022-09-06 16:20
    анализ

    ԿԱՐԱԳ ՈՒ ՇԱՔԱՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԹԵԿՈՒԶ ԲԻՇՔԵԿ, ԹԵԿՈՒԶ ՄՈՍԿՎԱ

    Օգոստոսին 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսի տվյալների համեմատ) Հայաստանում կազմել է 9,1%՝ նախորդ ամսվա ընթացքում ավելանալով ևս 0,2%-ով: Այս մասին է վկայում սեպտեմբերի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփիչ զեկույցը։

  • 2022-09-02 08:38
    мнение

    «ԱՅՍ Ի՜ՆՉ ԾԱՆՐ ՊԱՐՏԻՔ Է, ՏԵՐ»

    Ճակատագրի քմահաճույքին նետված և մոլեգնող գների առջև միայնակ ու լքված ՀՀ բնակչությունը ստիպված է ընդամենը ապագա «բարիքներ» հուսալ կառավարությունից։ Այսպես, կենսաթոշակառուներին խոստացել են երկու փուլով՝ սեպտեմբերի 1-ից և հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրացնել թոշակները մինչև 6 հազար դրամով (հենց՝ մինչև)։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների դրամապանակները դատարկելուն (մասնավորապես, իշխանություններն այս տարեսկզբից բարձրացրել են ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ «Վեոլիա Ջուր»-ը դիմել է 2023թ. հունվարի 1-ից ջրի սակագնի նոր բարձրացման հայտով), ապա այդ գործընթացը շատ ավելի հաջող ու արագ է ընթանում: Ստացվում է, որ կառավարությունն ինքն է խթանում գնաճը, իսկ «բնական մոնոպոլիստները», մատնացույց անելով հենց այդ գնաճը, պահանջում են իրենց ծառայությունների սակագների բարձրացում։ Փակ շրջան: Ընդ որում ոչ ոք չի ցանկանում նկատել դրամի զգալի ամրապնդումը հաստատուն արժույթների նկատմամբ, ինչը, հակառակը, պիտի նպաստի սակագների նվազմանը…

  • 2022-08-23 08:39
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

    Այն ժամանակից ի վեր, երբ բանակային բարեփոխումների ոլորտում և ահաբեկչությունը, այսպես ասած, աչքաչափով պարզելու գործում գլխավոր մասնագետ (ինչպեսև ոչ այնքան վաղուց՝ գլխավոր ինֆեկցիոնիստ-համաճարակաբան) դարձան կիսագրագետ վարչապետ Փաշինյանն ու իր նմանները, արդյունքներին երկար սպասելու հարկ չեղավ: Դրանք բոլորն էլ ակներև են և դրոշմված ՔՊ-ական իշխանության «դեմքին»…

  • 2022-07-16 07:31
    анализ

    ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՆ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

    Նրանք հպարտանալու բան ունեն իրենց մասնագիտական տոնին Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը հպարտանալու և տոնելու բան կա։ Բայց գլխավոր հարստությունը, ինչպես մշտապես նշում են հանքարդյունաբերական ընկերություններում, մարդիկ են, աշխատանքային կոլեկտիվները։

  • 2022-07-15 10:17
    анализ

    ՈԳՈՎ ԶՈՐԵՂՆԵՐԻ ՏՈՆԸ

    15 տարվա ընթացքում 400 մլն դոլարի ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնել են 2008 թվականին: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այդ ոլորտները առաջնայիններից են Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:

  • 2022-05-10 18:34
    анализ

    ՔԱՂՑԱԾ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

    Օրերս Երևանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության և «Սկոլկովո» հիմնադրամի հովանու ներքո տեղի ունեցավ խորհրդաժողով՝ նվիրված եվրասիական ինտեգրմանը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր պայմաններում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը խորհրդաժողովում ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրներին արդեն հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր խնդիրներ և, մասնավորապես, որոշակի արդյունքների հասնել ԱԱՀ-ում: