Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 505

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2024-12-25 09:20
    анализ

    ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹԵՐԱՀԱՎԱՏ ԱԼԻԵՎԸ

    Իհարկե, Նիկոլ Փաշինյան-2024-ը բնավ 2018-ի նմուշի Նիկոլ Փաշինյանը չէ։ Սա այն ինքնագոհ պիժոնը չէ, որը կիսվում էր կառավարական առանձնատան մոտ գինու շիշը կողքին խոտին փռված լուսանկարներով։

  • 2024-12-21 08:28
    анализ

    ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

    Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվել են ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով երկու կասկածյալներ: Հիշեցնենք, որ պայթուցիկ սարքը գործարկվել է այն պահին, երբ գեներալն ու իր օգնականը դուրս են եկել շենքից:

  • 2024-12-13 08:35
    анализ

    «ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

    Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակում են համոզել բոլորին, բայց նախևառաջ Հայաստանի քաղաքացիներին, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, իսկ հետո արդեն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններն էլ հեռու չեն, ահավասիկ արդեն հայ-թուրքական սահմանին հանդիպում են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ…

  • 2024-12-10 13:31
    анализ

    ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ

    Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։ Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։

  • 2024-12-07 16:41
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

    Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։

  • 2024-12-06 08:38
    анализ

    ՄՈԼՈՐՅԱԼ ՈՐԴՈՒ ՎՏԱՐՈՒՄԸ

    Հոկու Հովիկը պատժված է, Քշված հեռու անկյուն, Փոխարենը՝ մեջքին չի փչում։ Ինչի՞ համար է պատժվել Հովիկ Աղազարյանը։ Պարզվում է՝ բնավ ոչ Քյարամյանի հետ լեզվակռվի համար (դա մանրուք է)։ Ոչ էլ որդու վարույթին միջամտելու փորձի մեջ մեղադրանքների (մանրուք է): Եվ ոչ էլ մանր եղջերավոր անասունների «տարանցման» գործով կաշառք կորզելու փորձում մեղադրանքի (մանրուք է): Վերջինը, ըստ երևույթին, պետք էր պատգամավորից հեռախոսն առգրավելու և ինչ-որ բան պարզելու համար։ Իսկ նա, միամիտը, տրվեց այդ հնարքին:

  • 2024-12-04 09:26
    анализ

    ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

    Ոմանք զարմանում են, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը, տեղեկանալով թուրքամետ կազմավորումների մոտալուտ հարձակման մասին, փախել է քաղաքից՝ չբարեհաճելով նույնիսկ տեղյակ պահել տեղի հայ համայնքին։ Այն համայնքին, որի շահերի համար էլ ինքը «հյուպատոսում» էր Հալեպում՝ ստանալով բավական մեծ աշխատավարձ։

  • 2024-11-26 09:01
    мнение

    ԻՆՔՆ ԻՐԵՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԵՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ

    Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Վովաևիչը դյուրըմբռնելի բացատրեց, թե ինչու է սափրվել։ Պարզվում է՝ դրա համար կոնկրետ պատճառ կա։ Մինչ այդ պահը, ինդպես պարզվում է, 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն տալու շատ հարցեր է ունեցել։ Եվ երբ պառկել է քնելու, մտածել է այդ հարցերի շուրջ։ Ինքն իրեն տվել այդ անթիվ հարցերը, մտածել դրանց մասին, փնտրել պատասխանները: Մինչև որ քնել է: Բայց ահա վերջապես եկավ այդ օրը։ Հարցեր այլևս չեն մնացել: Հիմա վարչապետը հանգիստ է քնում, և հենց ի նշանավորումն հարցերից զերծ այդ քնի՝ սափրվել է։ Ուրախացի՛ր, հայ ժողովուրդ: Ի՞նչ է նշանակում, երբ մարդը հարցեր ունի ինքն իրեն տալու: Դա այն հարցի պատասխանների որոնումն է, թե ճի՞շտ է վարվել արդյոք ինքը այս կամ այն իրավիճակում: Պետք է ենթադրել, որ հիմա վարչապետը վստահ է. ամեն ինչ ճիշտ է արել, իսկ այն, ինչ կատարվեց, պետք է կատարվեր…

  • 2024-11-23 09:09
    анализ

    ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐՈՒՄ

    Այսօր բոլորեց ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի 82 տարին։ Քաղաքական երկարակեցության հազվագյուտ օրինակ՝ որպես կենսամակարդակի և կյանքի տևողության ընդհանուր աճի վկայություն: Սակայն կհիշվի Բայդենը, որը ժամանակին նույնպես հեծանվային զբոսանքների սիրահար էր, ոչ այնքան դրանով, որքան Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության մեջ իր ներդրած ավանդով։

  • 2024-11-21 09:20
    мнение

    ԽԵՂՃ ՀՈՎԻԿ

    Հոկու Հովիկը վայր է դնում մանդատը։ Կորավ Հովիկի հիփոթեքը, Տղամարդու ժլատ արցունք կաթաց նաև իմ աչքից… Մորուքը սափրած Նիկոլը շարունակում է «թրաշել» իր թիմին։ Ածելին հասավ նաև Հովիկ Աղազարյանին, որին գերագույնի հրամանով հրահանգված է վայր դնել պատգամավորական մանդատը։