Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 505

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2024-10-10 09:16
    фон

    ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ՆՎԱՃՈՂԸ

    Իհարկե, կարելի է հպարտանալ մեր վարչապետով։ Ինչպե՜ս է իր հեծանիվով նվաճում միջուկային տերությունների փողոցները. Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք: Հիմա էլ ահավասիկ՝ Մոսկվա: Ճամփա տվեք ամենքդ. Փաշինյա՛նն է գալիս։

  • 2024-10-08 09:41
    анализ

    ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ

    Ընդդիմության երկակի չափանիշները հասնում են ծայրահեղության։ Հիմա ահավասիկ հեգնում են արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի հնարավոր նշանակումը։ Ինչո՞ւ եք ծիծաղում անուշիկ աղջկա վրա:

  • 2024-10-07 18:42
    анализ

    ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

    Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասը» պատանդներ վերցրեց Իսրայելում։ Հենց դրանով է, ինչպես հայտնի է, այսօր բացատրում Իսրայելն իր գործողությունները։ Դաժան գործողությունները Գազայի հատվածում, որոնց արդյունքում սպանվածների թիվը հասնում է տասնյակ հազարների, իսկ սպանված երեխաների թիվը սպառնում է շուտով գերազանցել առաջին տասնյակ հազարը:

  • 2024-10-05 10:03
    анализ

    «ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ»…

    Հայտնի արտահայտություն է. «Հաղթանակը բազում հայրեր ունի, իսկ ձախողումը միշտ որբ է»: Կարելի է պատկերացնել, թե քանի «հայր» կհայտնվեր բողոքի Շարժման հաղթանակի և Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Բայց հրաժարական չկա, և որոշ գործիչներ ըմբոշխնումով զբաղված են մեղավորների որոնումով, չցանկանալով իրենց վրա վերցնել պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով, ներող կլինեք շիտակության համար, նրանք մեծ քանակությամբ հիմարություններ են դուրս տալիս:

  • 2024-10-04 08:31
    анализ

    ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԵՋ

    Իշխող թիմն առանձնակի գորովաշարժ է, երբ մեղադրում է ընդդիմությանը պոպուլիզմի մեջ։ Իբր՝ ամեն տեսակի բարբաջանքներ եք դուրս տալիս, պարոնայք ընդդիմադիրներ, չափն անցնում, զարհուրիկներ պատմում, որպեսզի վատաբանեք իշխող կուսակցությանն ու քաղաքական միավորներ հավաքեք։

  • 2024-10-01 11:08
    анализ

    ՔԵ՛Ֆ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԸՆԿԵՐՆԵՐ

    Հոկտեմբերյան Հայաստանը հայտնի արտահայտության պատկերազարդումն է. «Աշխարհը փուլ է գալիս, բայց դեռ կարելի է ապրել ու քեֆ քաշել»։ Հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է 10 փառատոն. հոկտեմբերի 4-5-ին՝ սուրճի ու թեյի փառատոն Երևանում, հոկտեմբերի 5-ին գինու՝ Արենիում, հոկտեմբերի 6-ին ազնվամորու՝ Դավիթ Բեկում, հոկտեմբերի 8-ին քյուֆթայի՝ Էջմիածնում, հոկտեմբերի 10-ին պանրի՝ Տաշիրում, հոկտեմբերի 12-ին ճագարների՝ Մարմաշենում, հոկտեմբերի 20-ին ընկույզի՝ Հերհերում, հոկտեմբերի 18-20 -ին պանրի՝ Երևանում, հոկտեմբերի 18-20-ին մեղրի՝ Երևանում, հոկտեմբերի 26-ին դդմի՝ Տավուշում։ Հիասքա՛նչ է:

  • 2024-09-27 08:29
    мнение

    ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ

    Ի՜նչ խղճուկ է խեղկատակը՝ արքայի գահին բազմած, Ի՜նչ հիմար է ժողովուրդը՝ նրան դա թույլ տված։ Ռոբերտ Բըրնս

  • 2024-09-19 09:35
    анализ

    ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐ»

    Մենք արդեն գիտենք Փաշինյանի փողոցային թիմի տարած ռազմավարական բնույթի փայլուն հաղթանակների մասին։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի դիվանագիտական մեծ հաղթանակն է։ Այդպես է ասում թքող խոսնակը։ 2023-ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումը Հայաստանի անկախացումն է։ Այդպես է ասում էկոնոմիկայի նախարարը։

  • 2024-09-13 08:33
    мнение

    «ՄԻՋԱՆՑՔՆ» ՈՒ ԿՈՎԵՐԸ

    Հետաքրքիր է, Նիկոլ Վովաևիչն ինքը հասկանո՞ւմ է, թե որքան ծիծաղելի է, երբ ջանում է ապացուցել անապացուցելին։ Իր ձեռքով է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարանցման վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը…

  • 2024-09-04 09:24
    обзор прессы

    ԻՆՉՊԵՍ ՍՐԱՆՔ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽ

    Հայաստանի իշխանություններն իրենց ոչ մի կերպ չդրսևորեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը։ Ոչ մի բառ չասացին: Չի եղել նման բան՝ իրենց տրամաբանությամբ։ Պետք է շուտ մոռանալ: Իսկ դրանից երկու օր առաջ, ասես առաջ ընկնելով իրադարձություններից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չէ մեղավորը (ոչ ոք չէր էլ կասկածում, որ նա կասի դա), ինքը չէ, որ լուծարել է Արցախի պետականությունը։