Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 483

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2024-06-15 06:57
    анализ

    ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԽԹԱՆԻՉ. ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    Գուցե գիտակցաբար, ձգտելով կրկին իր վրա կենտրոնացնել հասարակական ուշադրությունը, իսկ գուցեև կորցնելով ինքնատիրապետումը հիստերիայի պոռթկման մեջ, Փաշինյանը երկու օրում այնպիսի անկեղծացումներ հրամցրեց, ինչպիսիք դժվար թե իրեն թույլ տար մեկ-երկու ամիս առաջ։ Նրա հայտարարությունները, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ, այն աստիճան անհամարժեք ու ստահոդ էին, որ լռությունը խախտեց նույնիսկ ԼՂՀ բավական զուսպ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հակիրճ, բայց բավականին հստակ պատասխանեց զրպարտանքին և խոստացավ շուտով ավելի մանրամասն անդրադառնալ ԱԺ ամբիոնից հնչած երեսպաշտության և ցինիզմի աստիճանով աննախադեպ հայտարարություններին:

  • 2024-06-13 08:41
    анализ

    ՊԱՐՈՆ Օ’ԲՐԱՅԸՆԻ ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՎ ՈՒՄՈ՞Վ Է ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ը

    Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում բավական լուրջ են վերաբերվում Հայաստանում ծավալվող բողոքի շարժմանը։ Հակառակ դեպքում ԱՄՆ դեսպանը չէր վազի խորհրդարան հունիսի 11-ին, երբ ԱԺ խորհուրդը քննարկում էր իմպիչմենտի վերաբերյալ ընդդիմության առաջարկը: Եվ առավելևս Երևան չէր գործուղվի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ գերատեսչության ղեկավարի օգնականը։ Այո, պաշտոնապես Ջեյմս Օ'Բրայընը ժամանեց մասնակցելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին, բայց դրան կարող է հավատալ միայն շատ միամիտ մարդը։

  • 2024-06-07 08:40
    анализ

    ԱՌԱՆՑ ՀԱՏԱԿԻ. ԻՆՉՊԵՍ ՊԵՏՐՈՍԸ, ՆՐԱ ԿԻՆԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ԹԱԿԵՑԻՆ ՆԵՐՔԵՎԻՑ

    «Երբ կարծում էի, թե հասել եմ հատակին, ներքևից թակեցին» հայտնի արտահայտության հեղինակ Ստանիսլավ Եժի Լեցը հավանաբար չէր էլ պատկերացնում, թե «հատակի» քանի մակարդակ կարող է ունենալ մարդկային ստորությունն ու նսեմությունը: Հայաստանի այսօրվա իշխանություններն ու նրանց հավատարիմ ծառաները ցուցաբերում են հիրավի անհատակ բարոյազրկություն ու ցինիզմ՝ արտահայտելով բառացիորեն ամեն օր «ներքևից թակելու» պատրաստակամություն, և ամեն անգամ՝ նորովի:

  • 2024-06-04 09:21
    текущие события

    ԿԴԻՄԻ՞ ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ՝ ՈՒԺԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Այն փաստը, որ Ադրբեջանում և Թուրքիայում խիստ անհանգստացած են Հայաստանում ծավալվող շարժումից, ակնհայտ է: Բավական է թեկուզ հպանցիկ հայացք նետել Բաքվի ԶԼՄ-ներին, որտեղ մեր երկրի ներքին իրավիճակի թեմայով նյութերի առատությունն իրապես տպավորիչ է։ Նույնքան տպավորիչ է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման, Բագրատ Գալստանյանի և ընդհանրապես ՀԱԵ–ի հասցեին փաշինյանական մամուլի ու ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ թեզերի և սուտ մեղադրանքների բացարձակ նմանությունը։

  • 2024-06-01 09:00
    анализ

    ԵՎՐՈՊԱՆ ԼԻՈՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱՔՎԻ ԼՊԻՐՇՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ

    Մայիսի 29-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հանդես է եկել Ադրբեջանում Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Ըստ էության, բառերի բուն այդ համադրումը՝ Ադրբեջան և Մարդու իրավունքներ, վաղուց արդեն անհեթեթ-անհամատեղելի է թվում, կարծես թե ժամանակն է, որ միջազգային կառույցները դադարեն զարմանալ, թե ինչ է կատարվում ալիևյան սուլթանությունում։ Սակայն Եվրամիությունում շարունակում են ձևացնել, թե խիստ «մտահոգ են» և «վճռականորեն դատապարտում են» Մարդու իրավունքների ոտնահարումները, և կոչ անել Ալիևին պահպանել ժողովրդավարական նորմերը։

  • 2024-05-28 09:22
    анализ

    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏԱՊՆԴԵԼ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆԻ ՈՃՐԱԿԻՑԸ

    «Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։ Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ …Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»։

  • 2024-05-23 09:18
    анализ

    ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՒՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՝ ԲԱՆԱԿՑԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

    Մի քանի ժամվա տարբերությամբ Երևանում և Թբիլիսիում հնչեցին իշխանության բարձրագույն շրջանակների ներկայացուցիչների երկու հայտարարություններ։ Տարօրինակ զուգադիպությամբ երկուսն էլ վերաբերում էին նույն թեմային: Բայց տարօրինակ ոչինչ չկար հակադիր ասելիքի մեջ. այդ սկզբունքային տարբերությունը նկատվել ու նշվել է արդեն բազմիցս։ Ավաղ, բնավ ոչ հօգուտ Երևանի։

  • 2024-05-20 20:17
    анализ

    ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ, ՏԵՂԱՀԱՆՈՒՄ. ՏԱՎՈՒՇՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Երեկ հանրային ուշադրության կենտրոնը Երևանից կրկին փոխադրվեց Տավուշի Կիրանց գյուղ, որտեղ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն արագացված տեմպով թշնամուն են հանձնում երկրի տարածքները։ Կարճ դադարից հետո լրահոսը կրկին ողողվեց գյուղից ստացվող հաղորդագրություններով ու տեսանյութերով, որոնք ցույց են տալիս իրապես աղետալի վիճակը. VIII դարի եկեղեցին՝ «սահմանից» մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, նոր կառուցվող դպրոցը՝ ոտքով մեկ րոպեից պակաս քայլելու հեռավորության վրա, մի քանի ընտանիքների տրվել է մեկ ամիս՝ իրենց տներն ազատելու համար, դրանք թողնելով ադրբեջանցիներին…

  • 2024-05-14 09:12
    анализ

    ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ԱԶԳ-ԱՄՐՈՑ, ԱԶԳ-ՏԱՃԱՐ

    Այդ մարդն ամեն օր ինչ-որ նոր բան է հաղորդում մեզ՝ մեր իսկ մասին, այն մասին, թե ինչպիսին պետք է դառնանք մենք՝ հայոց պետությունը։ Նա խոսում է պարզ լեզվով, բայցև շատ հաճախ՝ բանաձևերով, որոնք ասես ճախրում էին օդում, բայց մենք չէինք հասկանում դրանք և չէինք որսում: Նա բառացիորեն երկու շաբաթվա ընթացքում դարձրեց մեզ բոլորովին այլ մարդիկ, պարզապես փոխակերպեց դեռ վերջերս մոլորված, անողոք ճակատագրին հնազանդված, Հայրենիքի, պետության և սեփական անձի վերջնական աղետը կանխելու համար իր անելիքը չիմացող, հուսահատված և ամենքի հանդեպ հավատը կորցրած ժողովրդին։ Եվ կրկին վերածեց ազգի:

  • 2024-05-09 09:23
    анализ

    ՇՈՒՇԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿԻՐԱՆՑԻՑ

    Կրկին եկավ այդ օրը՝ մայիսի 8-ը։ Օր, երբ իրականացվեց «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական գործողությունը: Օր, որը նախկինում մեզ համար առանձնահատուկ, Շուշին մեզ վերադարձրած տոն էր, որ լցնում էր մեր սիրտը հպարտությամբ, ցնծությամբ, անասելի երջանկությամբ: Կրկին եկավ օրը, որն արդեն չորրորդ անգամ լի է դառնությամբ, ահռելի, պատմական մասշտաբի կորստի զգացումով և սիրելի քաղաքի նկատմամբ անտանելի կարոտով: Աղետի վշտով, որը կուղեկցի մեզ մշտապես, քանի դեռ չենք վերադարձել 1992 թվականի մայիսի 8-9 և կրկին կատարված չենք զգացել պատմական առաքելությունը՝ Շուշիի ազատագրումը: