«ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ»։ ԻՍԿԱՊԵ՞Ս
Շնորհազրկված գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի վիճակը վատթարացել է. հիվանդությունների նախկին փնջին, որոնց թիվն անցնում էր 30-ից, ավելացել են նորերը։ Չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ հիվանդությունների մասին է խոսքը, Լևոն Բաղդասարյանը հաղորդեց, որ Գրիգորյանը շարունակում է շնչել թոքերի արհեստական օդափոխման սարքի օգնությամբ, և ընդգծեց. նրան սպառնում է մեկ կամ նույնիսկ երկու վերջույթների անդամահատում։ Բաղդասարյանը դիմել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով պատժել օրենքը խախտող մարդկանց, սպառնալով հակառակ դեպքում կրկին դիմել ՄԻԵԴ։ Եվ հիշեցնելով, որ ավելի վաղ Եվրադատարանը որոշում էր ընդունել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։