ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ
Իշխանության զավթումը 2018 թվականին ուղեկցվել է տարածքային կորուստներով «Հայ կոմունիստ-բոլշևիկների խնդիրն է՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, ինչը կարագացնի Հայաստանի խորհրդայնացումը։ Հանուն այդ նպատակի պետք է բոլոր միջոցներով լուծարել պատերազմող հայկական բանակը»,- նշված է հատուկ գաղտնի գրության մեջ (Բաքու, 1920 թ.սեպտեմբերի 20)՝ Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Ավիս Նուրիջանյանի, Շավարշ Ամիրխանյանի, Իսահակ Դովլաթյանի, Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ։ Ստորև ընթերցողը կհամոզվի, որ հայ հեղափոխականների առջև 21-րդ դարում նույն խնդիրն է դրված։