ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Այրված հողի մարտավարություն «Սմերչով» ու «Գրադով» հարվածները Շուշիին, որոնք հաջորդեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ժնևում կնքված համաձայնություններին, վերջնականապես համոզեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ցուցադրաբար խախտում է համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: