ՆՈՐ ՏԱՐԻ: ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՎԵՐՋԱՊԵՍ
Դեկտեմբերի 31-ին ամփոփում են անցնող տարին և ապագայի ծրագրեր կազմում։ Դա՝ համեմատաբար նորմալ իշխանություն ունեցող երկրներում։ 2024-ի ի՞նչ «ձեռքբերումներ» պիտի արձանագրենք և ի՞նչ «ծրագրեր» կազմենք, եթե հիշենք, թե ինչպիսին էր Հայաստանը մինչև 2018-ի մայիսի 8-ին «հեղափոխականների» իշխանության գալը, և ինչի վերածվեց երկիրը ներկայիս՝ 2024 թվականի վերջնագծում։ Հոգնեցուցիչ է թվարկել այն ամենը (մի անհանգստացեք, չեմ թվարկի), ինչ տեղի է ունեցել այն մայիսի 8-ից հետո մեր և այլոց մեղքով։ Ճակատագրի չար քմայքով այդ օրը Շուշիի ազատագրման տոնից վերածվեց ազգային և հիրավի համամարդկային արժեքներից հեռու կերպարին իշխանության աններելի փոխանցման օրվա: Ահա և նա իր նմանների հետ ձեռնամուխ եղավ «ժողովրդավարության» կառուցմանը։ Թե ինչի դա հանգեցրեց Արցախում, մենք տեսնում ենք։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։