ԱԱԾ․ Վերջին 4 տարիներին ԼՂ հաշվառում ունեցող ավելի քան 21 000 քաղաքացի հեռացել է Հայաստանից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցման ի պատասխան հայտնել է 2020-2024 թվականներին Հայաստանից հեռացած արցախցիների թիվը, ովքեր հաշվառում են ունեցել Արցախում։ ԱԱԾ տվյալները փաստում են, որ վերջին 4 տարիներին Հայաստանից հեռացել ու ՀՀ այլևս չի վերադարձել Արցախում հաշվառում ունեցող ավելի քան 21 000 քաղաքացի։