ՇԱՆՏԱԺ
Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-րդ տարելիցը քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը կդիմավորի բանտախցում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա մասնակցել է Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում այդ խայտառակ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի ակցիաներին։ Կառավարության շենքում, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում և այլուր իրականացված ակցիաների ցանկում նշվում է նաև ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն ներխուժելու փորձը։ Ընդ որում Վարդանյանին կալանավորել են միայն 5 ամիս առաջ՝ ընդդիմադիր ակտիվ գործունեության համար, իսկ ռադիոկայանի խմբագրություն ներխուժումն օգտագործվել է միայն որպես պատրվակ՝ «Դիմադրություն» շարժման ակտիվիստին չեզոքացնելու համար։