ԴԵՌ ՎԱՂ Է ԹԱՂԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ն
Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե փորձի վերակենդանացնել Մինսկի խմբի ձևաչափը, որը չի գործում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հաղորդում է Sputnik Արմենիան։ Բաքվում կրկին կասկածի տակ են առել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Երևանի ձգտումը։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամները բացահայտ հայտարարում են դրա գործունեության անհնարինության մասին», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: