Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 371

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2024-02-22 10:00
    анализ

    ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»

    Կիրակի օրը Մյունխենում հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել»։ «Մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։ 1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով»,-հայտարարեց նա։ Իր ասելով, խնդիրն այն է, որ «մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։ Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։Ու եղել են ուժեր, որոնք խրախուսել են մեզ»,- հայտարարեց Փաշինյանը, հաղորդում է Slaq.am-ը։

  • 2024-02-20 18:46
    анализ

    ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆԵՐՍ

    2023 թվականի արդյունքներով Թուրքիան ամենից շատ՝ միանգամից վեց անգամ ավելացրել է արտահանումը Հայաստան, հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՄԱԿ-ի Comtrade կայքի տվյալներին։ Մատակարարումների աճի գծով Հայաստանից բացի նշվում են Լաոսը, Սան Մարինոն և Պալաուն։ Մերձավոր Արևելքի իր հարևաններից միայն հինգ երկրներում է Թուրքիան մեծացրել իր ապրանքների արտահանումը. առավելագույն ծավալները գրանցվում են Սաուդյան Արաբիայում՝ 2,5 անգամ, հաղորդում է Aysor.am-ը։

  • 2024-01-13 09:17
    анализ

    ՈՏՆՁԳԵԼՈՎ ԵԱՏՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման և դրա նկատմամբ վերահսկողության հարցը: «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»։ «Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացի, ապա մենք էլ չենք բացի սահմանը Հայաստանի հետ»,- սպառնացել է Ալիևը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, հավերժ կմնա փակուղու մեջ։ «Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը, հաղորդում է Aysor-ը։

  • 2024-01-09 15:46
    анализ

    ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Ինտերֆաքսը» մեջբերում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի հայտարարությունը, որը նա արել է TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, թեև խոսվում էր նաև «այս նախագծից Հայաստանի ունեցած օգուտի մասին»։

  • 2023-12-22 09:34
    анализ

    ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՀԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

    Առաջին անգամ է, որ Հարավային Կովկասի մի երկիր (Վրաստան - խմբ.) Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներ ունի։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքերով, դա շատ կարևոր քայլ է։ «Մյուս կողմից՝ դա նաև չափազանց երկարաժամկետ գործընթաց է։ Օրինակ՝ Արևմտյան Բալկանների երկրները արդեն 15 տարի սպասում են ԵՄ-ին անդամակցելուն»,- նշեց նա։ Փորձագետը համարում է, որ Հայաստանի հետագա ընթացքն արևմտյան վեկտորի երկայնքով, որն ընտրել են Երևանի նոր իշխանությունները, մեծապես կախված է այս ուղղությամբ Վրաստանի առաջընթացից։ Երևանի իշխանությունների ընտրությամբ արևմտյան վեկտորով Հայաստանի հետագա շարժը ուժգնորեն կախված է Վրաստանի դեպի այդ կողմ առաջընթացից։ «Կարծում եմ՝ փորձ կարվի ակտիվացնել հայ-վրացական հարաբերությունները։ Եվրամիությունը կփորձի նոր տնտեսական նախագծեր ներգրավել Հայաստանում: Կրկին սա շատ երկարաժամկետ խնդիր է: Եվրամիությունը դանդաղ է գործում, իսկ մյուս խաղացողները շատ ավելի արագ են գործում», -ընդգծեց նա։

  • 2023-12-20 09:45
    перечень фактов

    ՀԱՂԹԱՆԱԿԱԾ «ԹԱՎԻՇԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

    Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 932 731 մարդ։ Այս մասին վկայում են երկրի բնակչության 2022 թվականին անցկացված երրորդ մարդահամարի ամփոփ տվյալները, որոնք հրապարակվել են հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Ընդ որում, 2011 թվականին բնակչության երկրորդ մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր 3 018 854 մարդ, իսկ 2001 թվականի առաջին մարդահամարով՝ 3 213 011։ Քաղաքային բնակչության բաժինը կազմում է 63,8%, գյուղական բնակչությանը՝ 36,2%, ընդ որում 2011 թվականի համեմատ՝ քաղաքաբնակների թիվն աճել է (63,3% 2011 թվականին), իսկ գյուղական բնակչության թիվը՝ նվազել (36,7% 2011 թվականին)։

  • 2023-12-14 09:26
    анализ

    ԹԵ ՉԷ ԿՍԿՍԵՆ ԿՐԱԿԵԼ

    Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանումը կդժվարանա։ ՀՀ Ազգային Ժողովը դեկտեմբերի 8-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում շտկումների նախագիծը, հաղորդում է Արմինֆո-ն։ Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կիսապատրաստվածքներ արտահանողները ստիպված կլինեն պետտուրք վճարել։ Տվյալ քայլն ուղղված է նրան, որ երկրում կազմավորվեն վերջնական արտադրանքի առավելագույն երկար արժեշղթաներ։ Ներկայումս Հայաստանում գործում են 6 ընկերություններ, այդ թվում 3 մետաղագործական ձեռնարկություններ, որոնցից երկուսը՝ Չարենցավանում և մեկը՝ Քարակերտում, գործարան է կառուցվում նաև Երասխում, շահագրգռվածություն կա նաև այլ ներդնողների կողմից։ Հաշվարկները ցույց են տալիս, որ արդեն մոտակա տարիներին կարող է մետաղի ջարդոնի պակասուրդ առաջանալ, քանի որ ընկերությունների հզորությունները գերազանցում են մետաղի ջադոնի ծավալը։ Որպեսզի այդ ձեռնարկություններն ապահովվեն անհրաժեշտ հումքով, կարևոր է համապատասխան ծավալներ ունենալ։ Վերջնական արդյունքում մետաղամշակման ձեռնարկությունները կսկսեն հավաքել աղբանոցներում տասնյակ հազարներով թափված ավտոմեքենաները։

  • 2023-12-01 09:28
    перечень фактов

    ԴԱՌԸ ՓՈՐՁ

    Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» նշանաբանի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:

  • 2023-09-21 16:51
    анализ

    ՍԱ «ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ՉԷ

    Այս ընթացքում՝ երեկ, այսօր, կարող եմ ասել, Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց, և մենք դա գնահատում ենք։ Մենք դա տեսնում ենք որպես կարևոր գործոն, և կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ժողովրդին, հաղորդում է News.am-ը։ «Ուզում եմ հուսալ, որ մեր ձեռնարկած քայլերը և հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները մեզ թույլ կտան վերջապես վերացնել Հայաստանի կողմից պարտադրված խաղաղ բանակցությունների խոչընդոտը։ Սա Հարավային Կովկասում նոր իրականություն և երկարաժամկետ խաղաղություն կստեղծի։ Մենք պետք է այնպես անենք, որ մյուս կողմը ռևանշիստական գաղափարներով չապրի, և նրանք պետք է այնպես անեն, որ մենք իրենց հողի վրա աչք չունենանք։ Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը և հայտարարել ենք դա, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք առաջարկում ենք, որ Հարավային Կովկասի երկրների ապագան հիմնված լինի խաղաղության, հանգստության և զարգացման վրա։ Այս տարածաշրջանը դարեր շարունակ եղել է վեճերի, պատերազմների ու արյունալի բախումների վայր»։

  • 2023-09-16 08:22
    анализ

    ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՒԽՏԱԴՐՈՒԺ ԲԱՔՎԻ ՀԵՏ

    Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: