ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՎԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՔԱՆԴԵ՞Լ «ՆԵՄԵՍԻՍ»-Ի ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

2024-01-23 09:23

Մի հարցնող լինի. ինչո՞ւ է քաղաքապետարանը, ավերված թողնելով ԵրՄՄԳՀԻ-ի շենքի դիմացի նախկին պուրակի տարածքը, որոշում կայացրել 32 հեկտար տարածք զբաղեցնող Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին: Որոշել են սկսել Սայաթ-Նովա փողոցի հատվածից մինչև Նալբանդյան փողոց, կառավարությունում արդեն պատրաստում են համապատասխան նախագիծը։

  • ԻՆՉՈ՞Ւ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ: ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    2024-01-22 16:42

    Փաշինյանը օրգանապես չի հանդուրժում որևէ այլընտրանքային կարծիք, բոլոր հարցերում. Արցախի ճակատագրից մինչև դպրոցի հանդերձարանի կախիչ։ Միակ ճիշտն ու լեգիտիմը բացառապես իր սուբյեկտիվ կարծիքն է: «Դուչեն միշտ իրավացի է» կանխադրույթը հանգեցրեց գործնականում Հանրային խորհրդի լուծարման, որի գործունեությունը ամրագրված է ՀՀ Հիմնական օրենքի 161-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդատվական մարմինն է: Ավաղ, կառավարությունը, ավելի ճիշտ՝ դրա ղեկավարը որևէ մեկի խորհրդատվության կարիքը չունի։ Այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ ամրագրված մարմինը, որի գործունեությունն անմիջականորեն կապված է հասարակության կյանքի ժողովրդավարական նորմերի հետ, վաղուց դադարել է գործել։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ, ԱՅԼ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    2024-01-22 09:54

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների որոշ հարցերի։

  • ՍԻՄՈՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԻՆՉ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԱՆԵԼ ՀՀ ԱԺ-Ն. ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎԻ

    2024-01-20 09:28

    Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը արդեն թվով երրորդ փաստաթուղթն է Արցախի և Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, որ ընդունում է ֆրանսիական պառլամենտի վերին պալատը 44-օրյա պատերազմից երեք տարուց քիչ ավելի ժամանակահատվածում։ Այո, ինչպեսև նախորդ բանաձևերը, այն կրում է խորհրդատվական բնույթ և ավելի շուտ բարոյական նշանակություն ունի։ Այո, այդ երկրի գործադիր իշխանությունը դժվար թե դիմի Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման։ Միաժամանակ արժե ընդգծել, որ փաստաթղթի գործնականում բոլոր դրույթները այս կամ այն ձևով բազմիցս հնչել են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնի ելույթներում։

  • Արտակը ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-01-19 10:06

    Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության հետ երկարաժամկետ պայմանավորվածություններում է։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակը Զաքարյանը։  

  • ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԱԶԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱԾԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

    2024-01-19 09:20

    «Հրդեհից առաջ զինվորները կա՛մ եղել են մահացած, կա՛մ անգիտակից։ Տղաները եղել են անկողնու մեջ պառկած: Հանրությանը տրամադրում են ոչ ողջամիտ տեղեկություններ: Սա ունի մեկ նպատակ՝ ստեղծել շիլաշփոթ: Տուժողներն ունեն խորը անվստահություն, այն է՝ իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկել են», - հայտարարեց 15 զոհվածներից 13-ի գործով փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նրա խոսքերով, տուժող կողմը չի վստահում հետաքննությանը և վստահ է, որ զինվորներին կանխամտածված են զրկել կյանքից, որպեսզի թաքցնեն ինչ-որ հանցագործություն, իսկ հետո հետքերը ծածկել են հրդեհով։

  • «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է. ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

    2024-01-18 10:17

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

  • ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ. ԱԿՆՀԱՅՏ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

    2024-01-17 09:20

    Չհավատաք նրան, ով կփորձի յուրացնել դիկտատուրայի գերեզմանափորի դափնիները։ Ռեժիմին հաղթել է Նորին Մեծություն Կոռուպցիան։ Փաշինյանն անձամբ խոստովանեց 2023-ի տարեվերջին. «Կաշառք վերցնում են ամենուր…»։ Այսօր ավելի հստակ, քան երբևէ՝ չլրացած 6 տարվա ընթացքում, բացահայտվել է ճգնաժամը պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Կոռուպցիայում մեղադրվողների ձերբակալությունները հասել են մինչև «Կենտրոն» վարչական միավոր…

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԻՐԱՆՆ Է ԶՍՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ԳՐԱՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-01-16 17:41

    Գետնի վրա միայն Իրանն է զսպում Բաքվի բռնապետի ախորժակները՝ կապված Հայաստանի Սյունիքի մարզը գրավելու ցանկության հետ։ Այս մասին հունվարի 16-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։  

  • ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՒՄ Է 2 ՀԱՆԳԱՄԱՆՔ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԶՈՒ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2024-01-16 10:04

    Հայկական բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպերը 2018 թվականից ի վեր համակարգային խնդիրների և կարգապահության նպատակային վատթարացման արդյունք են: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։