Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԻ ՌԴ-ԻՆ 2025 Թ. ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻՑ
Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմը ակնկալում Ռուսաստանից Արցախում. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։