ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Իրավիճակը պարտավորեցնում է… Իշխանության բացակայության պայմաններում պետության ճակատագիրը կախված է ընդդիմությունից, ինստիտուցիոնալ առումով այլ կառույցներ չկան։ Այս կարծիքը պատկանում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիան ցույց տվեց, որ Հայաստանում չկա գործունակ իշխանություն, իսկ ընդդիմությանը դեռ չի հաջողվում համախմբել ժողովրդին ռեժիմի դեմ պայքարի։ Փոխարենը՝ պետության կառավարման և նրա անվտանգության ապահովման գործում բացարձակ անգործունակություն դրսևորած ռեժիմը անգերազանցելի հատկանիշներ է ցուցաբերում ընդդիմության վարկաբեկման հարցում։